Նիկոլը մեռել է. Միքայել Մինասյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Նիկոլը մեռել է. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Նիկոլը սպանեց Արցախը, 5000 լուսավոր տղերքին, մեր հաղթանակը։ Դա արեց հետևողականորեն ու գիտակցված։ Վաճառեց իր հոգին կոնկրետ փողի դիմաց և մեռավ։

Նիկոլը դիակ է, որին դրել են սենյակի կենտրոնում ու քանի որ չեն կարողանում կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, երբ է լինելու հոգեհանգիստը, ումով են փոխարինելու («զադերժկայի» կարևոր ու անկարևոր հարցերի շարքը երկար է) մեռելը պառկած փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը:

Բայց նա միակ մեռելը չի. կան նաև ուրիշ դիակներ, որոնց մեռելը հույս է ներշնչում: Հույս, թե կարող է վերածնվել, հառնել նորից, (չէ որ երկար ժամանակ է չեն թաղել)։ Սենյակի կենտրոնում դրված մեռելի ներկայությունը ծնում է զգուշավոր կասկած, որ եթե դեռ սենյակում պառկած է, գուցե չի մեռել, գուցե սա գարշահոտ չէ, այլ իր բնական հոտը (Աննան կհաստատի), գուցե պետք է ընդամենը նրա կոստյումը փոխե՞լ ու նորից լայվի կոճակը միացնե՞լ:

Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ։ Ու բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ: Դիակ էին ու դիակ են Վաղարշակ Հարությունյանն ու նրա տեղակալները՝ Սուրեն Սահակյանն ու «լամպչկա» Արմանը, քայլող դիակներ են Խաչատրյան եղբայրեները՝ սորոսականներ Դավիթն ու Սասունը, հիմար դիակ է Menu.am-ի ձախողակ գործարար Վահան Քերոբյանը։ Սա հին ու նոր մեռելների շքերթ է ու նրանց վերջին հնարավորությունը՝ հավերժ մոռացությունից առաջ երկու կոպեկ փող գողանալու: Գերեզմաններից դուրս եկած, ֆարմալինի հոտով մեռելներն իրար հերթ չտալով, փորձում են իրենց գլխավոր դիակին կյանքի նշույլներ տալ։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Նիկոլը մեռել է։

Իսկ ինչ անեն բոլոր նրանք, որոնք չեն մեռել ու չեն ցանկանում մեռնել։ Պատասխանը շատ հստակ է. անել այն, ինչ հայերը կարողանում են անել ամենալավը՝ դիմանալ։ Դիմանալ, որովհետև ավելիին դեռ պատրաստ չեն։ Դիմանալ, որովհետև քիչ է մնացել։ Դիմանալ, որովհետև դա նվազագույնն է, ինչ կարող են մարդիկ, որոնք որոշեցին դեռ չունենալ առաջնորդ:

Նիկոլի իշխանության գալը, որքան էլ սարսափելի է հնչում, բնական էր։ Այն աղետալի էր, սխալ, հիմարություն էր ու խայտառակություն, բայց՝ բնական։ Նիկոլի ստեղծած աղետը նույնպես կանխատեսելի էր։ Դրա մասին խոսում էին բոլորը։ Ոչինչ չի կատարվել, որը անակնկալ էր։ Հիմա անբնական է Նիկոլի մնալը, որովհետև մեռածը չի կարող մնալ ողջերի մեջ։

Հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում։ Պատճառները շատ են, ահա ամենակարևոր երեքը։

Առաջինը՝ պատմականորեն կան մարդիկ, որոնք պետք է ասեն՝ Նիկոլին իրենք են թաղելու կամ ընդունեն, որ չեն կարողանում թաղել և հուղարկավորողների հերթից դուրս գան: Այդ իմաստով ես սպասում եմ։ Ես դաստիարակված մարդ եմ և իմ տեղը գիտեմ։

Երկրորդ. դիակին այցելողների շքերթը շատ օգտակար է։ Էլ ե՞րբ կունենանք այսպիսի հնարավորություն առանց մեծ ջանքի հայտնաբերելու բոլոր մեռելներին՝ դավաճան մեռելներին, անուղղելի մեռելներին, պատմական մեռելներին։ Նայեք Նիկոլին գովացողների, հանդիպողների, պաշտոն մուրացողների, համագործակցողների ցանկը, ամեն ինչ պարզ երևում է։

Երրրորդ. Ես չափազանց շատ եմ մի հոգու թաղելու համար։ Էդ գործը կարող եք անել առանց ինձ։ Հերթը որ հասնի ինձ, ես դրանց բոլորին եմ թաղելու՝ Նիկոլից մինչև վերջին հոգատար սասուն. նույն քաղաքական փոսում և վերջնական:

Հ.Գ. Թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ: Մի հոգի պետք է որոշի, ստանձնի պատասխանատվությունն ու թաղի»:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները