Վազգեն Մանուկյանը խոստովանեց․ նա զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան․ Ալեն Սիմոնյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Վազգեն Մանուկյանը խոստովանեց․ նա զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրել է․

Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը: Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են եւ այսպես շարունակ:

Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաեւ նրան իրենց թեկնածու կարգած ուժերը: Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:

Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պետք է թողնել եւ պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:

Իսկ այդ նույն ժամանակ Երեւանում ձեւավորվում էին կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները