«Չոքած հարցազրույց»․ Լուսինե Առաքելյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

«Չոքած հարցազրույց»․ Լուսինե Առաքելյան

Չոքած հարցազրույց

Պարոն վարչապետ, 
Ինչպե՞ս է սկսվել Ձեր առավոտը։ Թե՞յ, սո՞ւրճ, քա՞ղցր, դա՞ռը։ Հասցրե՞լ եք նախաճաշել, թե արեւածագին չեն նախաճաշում։

Տանից դուրս գալիս մինչեւ մեքենա նստելը հասցրեցի՞ք վաղորդյան օդը զգալ Ձեր թոքերում։ Սա՞ռն էր։ Մաքո՞ւր էր։ Կա՞ր օդ շնչելու:

Ի՞նչ էիք մտածում ճամփին, մինչեւ հասաք Եռաբլուր։ Օրվա գրաֆի՞կն էիք մտաբերում, մտովի հանդիպումներն էիք պատկերացնում, գծում-մծում-գծմծում։ Մտածո՞ւմ էիք առհասարակ։ Մաքո՞ւր էր, կա՞ր միտքը։

Եռագույնով պատված ստորոտը տեսնելիս մտովի Ձեր մատները տարե՞լ եք զարկերակին։ Հաշվե՞լ եք։ Քանի՞սն էին րոպեում։ Կայի՞ն։ Գտա՞ք սրտի Ձեր զարկը։ Ուժե՞ղ էր։ Ուժե՞ղ էր այնքան, որ ցավեցնի, թե բութ էր այնքան, որ անլսելի էր…սիրտը…Ձե’ր։

Բա որ հասաք Եռաբլուր, ինչպե՞ս ընտրեցիք շիրիմը։ Պռոտոկո՞լն է թելադրում, թե՞ ոտքերը ուր տանեն։ Նկարներին նայելո՞վ եք ընտրում ու մոտենում, թե՞ հնար ունենայիք կչոքեիք բոլորի առաջ… Հնար ունե՞ք։ Չէ՞։ Ինչո՞ւ։ Ախ, հա՞~, գրաֆիկը, ժամանակը, գործերը, գո’րծը…

Բա որ չոքում եք տասնութ տարեկանի առաջ ու խաչակնքվում, աղոթո՞ւմ եք։ Ի՞նչ եք մտածում էդ պահին։ Կարողանո՞ւմ եք բառեր գտնել մտածելու։ Ինչի՞ մասին եք մտածում ճիշտ էն պահին, երբ ծնկաչոք խաչակնվում եք տասնութամյայի մոտ։ Հեչ էղե՞լ է, որ ուզենաք մի բան, շատ կարեւոր բան, տո թեկուզ էդ գրողը տարած «կներեք ինձ, տղերքը» ասեք, ու, օրինակ, մտածեք` «էս անտեր կոստյումը փոքրոտ ա, կոճակը սեղմում ա, ցուրտ ա, պիտի բաճկոն հագնեի, բայց քարը լավն ա, մալադեց քարտաշներին…»

Իսկ երբ մտովի ներողություն եք խնդրում, հեչ էղել ա բարձրաձայն արձագանքը լսեք տղեքի` ստորոտից մինչեւ գագաթ բարձրացող «ծառայում ԷԻՆՔ Հայաստանի Հանարապետությանը»։

Չե՞ք լսել։ Վախենո՞ւմ եք լսել։ Ինչո՞ւ։ 

Իսկ ուզե՞լ եք չոքելու պահին գետինը բացվեր, անցնեիք տակը, հատակին, որ չտեսնեիք, չլսեիք, չլինեիք…ու շնչեիք վաղորդյան օդը ու զգայիք վերջապես զարկը Ձեր սրտի…
Չէ՞։ Ինչո՞ւ։ 
Ախ, հա…

Լուսինե Առաքելյան

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 month ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր5 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները