Լրագրող Շաքե Ղազարյանը ֆեյսբուքում գրել է․
Շրջափակման մեջ հայտնված 6 գյուղերի մասին՝ կարճ․
-Ելումուտ չկա․ Կապան-Ճակատեն ճանապարհը փակ է
-Մնում է Մեղրիով ճանապարհը, որը 120-140 կմ-ով երկար է, մարդիկ դա այլընտրանք չեն էլ համարում։
-Միայն 1-2 գյուղում կա փուռ, մնացածը տանը եղած սննդի հույսին են։
-Ոչ մի գյուղում չկա հիվանդանոց, հետևաբար՝ շտապ օգնություն։ Միայն բուժկետ է։ Այսինքն՝ մարդ վատանա, պիտի մինիմում 5-6 ժամ սպասի
-Դպրոցների մի մասն անցել է օնլայնի․ դասատուները Կապանից չեն կարողանում գալ։
Քթների տակ զինված թշնամին է