Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինքնասպան է եղել մշակութաբան Դավիթ Պետրոսյանը։
Դավիթի գրառումներից մեկը․․․
«Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունն հայտնաբերեր։ Էսքան աղետի ու պարտությունների մեջ ո’չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ո’չ պատասխանի կանչվեց, ո’չ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ո’չ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ, կամ էս ժողովրդի մեջ»»։