Ադրբեջանցի ներկայացած հայը, որը շահագործել էր անհետ կորածների իգական սեռի ազգականներին, հայտարարել է՝ չի ուզում ապրել. դատարանը որոշում է կայացրել – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Ադրբեջանցի ներկայացած հայը, որը շահագործել էր անհետ կորածների իգական սեռի ազգականներին, հայտարարել է՝ չի ուզում ապրել. դատարանը որոշում է կայացրել

Այս տարվա փետրվարին ԱԱԾ-ն հրապարակել էր, որ ադրբեջանցի ներկայացող հայաստանցին, ըստ ԱԱԾ-ի, սպառնացել ու շահագործել է անհետ կորածների իգական սեռի ազգականներին: Ավելի ուշ ԱԱԾ-ն այս գործը ուղարկել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի , անչափահասների դեմ սեռական բռնության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն,որտեղ վարչության պետ Հովհաննես Համբարյանի գլխավորությամբ գործը ամբողջությամբ բացահայտել է եւ այն ուղարկվել է դատարան: Դատարանում նիստը անցկացվել է դռնփակ,որի արդյունքում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել մեղադրյալ Ալիկ Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացին, որն արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների հարազատներին է ներկայացել որպես ադրբեջանցի Ազիզ Մուրադով, կալանավորված է։

Ըստ իրավապահների` Ֆեյսբուքում որպես Ազիզ Մուրադով ներկայացող հայաստանցին կապ է հաստատել անհետ կորած զինծառայողների իգական սեռի ազգականների հետ, սուտ տեղեկություններ է փոխանցել նրանց հարազատների գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին։ Իր տրամադրած տեղեկության դիմաց որպես ադրբեջանցի ներկայացած հայաստանցին անհետ կորածների հարազատներից պահանջել է իրեն ուղարկել իրենց մերկ լուսանկարները և տեսագրությունները և սպառնացել՝ հակառակ դեպքում կամ կսպանի, կամ էլ բռնության կենթարկի նրանց գերեվարված զինվորներին։ ԱԱԾ-ի փոխանցմամբ` Ֆեյսբուքի այս օգտատերը շահագործել է մի խումբ կանանց, այդ թվում` 16 տարին չլրացած աղջնակի, սպառնացել է նրանց։

Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութում բերման ենթարկված քաղաքացին, որի տվյալները չեն հրապարակվում, խոստովանական ցուցմունքներ է տալիս և ներողություն խնդրում իր արարքի համար։ ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել, իսկ թե ինչ հոդվածով, չի հրապարակվում։

«Ֆեյսբուքյան կայքում գրանցվել եմ Ազիզ Մուրադով ադրբեջանական անուն-ազգանունից, օգտվելով այդ առիթից` անհայտ կորածների ծնողներից և քույրերից, և կանանցից ուզել եմ իրենց մերկ լուսանկարները, որպեսզի ես իրենց ցուցադրեմ իրենց եղբայրներին, որդիներին կամ ամուսիններին, և սպառնացել եմ նրանց ծնողներին և քույրերին, որ եթե իրենք իրենց լուսանկարները չուղարկեն, ես կվնասեմ իրենց երեխաներին կամ եղբայրներին: Ես ընդունում եմ իմ արարքը, իմ արածը սրբապղծություն է, ես այդքանը չգիտակցելով եմ արել` սեռական կարիքներից ելնելով», – ասում է նա ցուցմունքի մեջ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ որպես Ազիզ Մուրադով ներկայացած օգտատիրոջ թիրախում է հայտնվել նաև Ղարախանյանների ընտանիքը։ Դեռ հունվարին որոնողական աշխատանքների հետևանքով հայտնաբերվել էր պատերազմի մասնակից 43-ամյա Արսեն Ղարախանյանի դին։ 4 երեխաների հայրը ադրբեջանցիների կողմից գրավված Հադրութի բնակիչ էր։ Ընտանիքը նրանից լուր չուներ երեք ամիս։ Կինը «Ազատությանը» պատմել էր, որ ամուսնու մարմնի վրա հրազենի հետքեր կային։ 3 ամիս լուր չունենալուց հետո Արսենի մասին տեղեկացել էին Ազիզ Մուրադով ներկայացած անձից՝ տեսանյութ էր ուղարկել, «Ազատությանը» փոխանցեց մահացածի եղբայրը՝ Կարեն Ղարախանյանը. «Ինքը գրել է, որ ձեր եղբայրը ողջ է, մեզ մոտ է, հետո մենք խնդրել ենք, ասել ենք` իր առողջականը ո՞նց է, ասել է` սաղ նորմալ է, իր հետ ոչ մի բան չկա, ասել ենք` մենք Ձեզ չենք հավատում, ինքը վիդեոն ուղարկեց, իրոք մեր եղբայրն է էլի, էնտեղ է, իրենց մոտ է: 2 հատ վիդեո է ուղարկել էլի, մեկը ուղարկել է, որ եղբորս թուրքերը խոսացնում են, ասում են` ասեք, որ Փաշինյանը սենց ա, նենց ա: Դե ի՞նչ անես, արդեն գերի ընկած մարդ ա, ինչ ասել են, ասել է էլի եղբայրս: Հետո մի հատ էլ նկար գցեց, ու ես չեմ իմանում, որ ինքը ոնց է իմացել, որ իմ եղբոր կնոջ անունը Վարդուհի է, էտ ա ցավալին պրոստը, ինքը աչքիս կապ ուներ էլի իրենց հետ: Վիդեոն որ տվել ա, ես հասել եմ Ղարաբաղ` Красный крест-ի (Կարմիր խաչ) մոտ, ցույց տվել իրենց»:

Կարեն Ղարախանյանը պատմեց, որ Ազիզ Մուրադով ներկայացած անձը ցանկություն է ունեցել խոսել նաև եղբոր կնոջ՝ Վարդուհու հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվել է խոսել ադրբեջանցի ներկայացած տղամարդու հետ. «Կինն ասաց` ես վախենում եմ էլի իր հետ խոսել, էտ ո՞վ ա, բան, թուրք ա էլի, չեմ խոսում: Ինքը մինչև սպանությունը` մինչև ամսի 15-ը, մեզ հետ կապվում էր, сообщения էր գրում, որ ողջ ա, 7 տարի նստացնելու ենք իրան: Հետո մենք գրել ենք, որ կուզենք հետը մի հատ խոսենք, ասաց` էլ ինձ հարց չտաք, ինքն արդեն սպանված ա»:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ այս գործի շրջանակում կան տասնյակ տուժողներ, ովքեր պարզաբանումներ են տվել կատարվածի վերաբերյալ։ Կատարված խուզարկությունների արդյունքում էլ մեղադրյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս օգտագործած բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

ԱԱԾ-ն թեև չի հայտնում, թե ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել քաղաքացուն, սակայն նաև տեղեկացնում է, որ նրա կատարած արարքի համար որպես պատիժ նախատեսված է 10-12 տարի ժամկետով ազատազրկում:

Շարունակությունը կարդացեք armlur.am կայքում։

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները