Սեյրան Օհանյանի կինը՝ հասարակական գործիչ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր սրբազան Հայրենիքը ապօրինաբար, մաս-մաս թշնամուն հանձնող ապիկար իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անդրանիկ քոչարյանը, կարծում եմ, Եվրոմիության օրենքների տառին համապատասխան, շուտով ԵՄ համապատասխան մարմինների կողմից կկանչվի պատասխանատվության` իր քաղաքացու անձնական տվյալները հանրայնացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ օտարերկրյա քաղաքացու գույքի հանդեպ ոտնձգություններ կազմակերպելու համար:
Հ.Գ
Ապօրինի գույք փնտրողները շատ շուտով դատապարտվելու են Արցախն ու Հայաստանը ապօրինաբար թուրքին հանձնելու համար»: