Վահրամ Աթանեսյանը եյսբուքում գրել է․
Հարգելով Սոչիի բանակցությունների վերաբերյալ հայ քաղաքագետների եւ վերլուծաբանների գնահատականները, կուզենայի մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել․ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին մանրամասնություններ է ներկայացրել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ իր դիսկուսիայից։ Ոչ թե՝ Փաշինյան-Ալիեւ երկխոսությունից, այլ՝ նրանց հետ իր բանավեճից։ Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին Սոչի հրավիրելու եւ նրանց հետ դիսկուսիա ծավալելու որոշումն ընդունվել է ՌԴ Անվտանգության խորհրդում աշխարհաքաղաքական իրավիճակի եւ դրանից բխող բոլոր ռիսկերի մանրամասն քննարկումից հետո։ ,,Դիսկուսիա,,-ն, երեւի, դիվանագիտական նրբասացություն է, չէ՞։ Փաստացի, կարծես, գործ ունենք պայմանավորվածություններ պարտադրելու հետ։ Եւ Սոչիի բանակցությունները, երեւի, պետք է ամենից առաջ գնահատել այս, ոչ թե՝ ծայրահեղ վտանգն ,,անցյալում մնացած լինելու,, եւ ,,նոր հնարավորության,, կանխավարկածով։