Արտաքին աշխարհ
Ամերիկացի զինվորականներն ու նրանց ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անցել են սադրանքների․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ Մարիա Զախարովան, հայտնել է․
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական ակտիվությունը ռուսական սահմանների երկայնքով, այդ թվում և ռազմական ավիացիայի թռիչքներն ու ռազմածովային ուժերի վտանգավոր մանեվրները, շարունակում են թափ հավաքել: Մեր սահմանների անվտանգային համակարգի ամրությունը փորձարկելուց հետո ամերիկացի զինվորականներն ու նրանց ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անցել են սադրանքների՝ ընդդեմ քաղաքացիական ինքնաթիռների․ դա վտանգում է օդային տարածքն ու մարդկային կյանքեր: Այս սադրիչ գործողությունների առնչությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը ներկայացվել է բողոքի նոտա, որտեղ նախազգուշացվել են նման անխոհեմ քայլերի վտանգավոր հետևանքները»։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: