Архонт ամսագրի գլխավոր խմբագիր Անտոն Բրեդիխինը, Sputnik ռադիոկայանի եթերում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ինքնաթիռների գործողությունները Սև ծովի վրա, ասել է, որ ամերիկացիները ցանկանում են բացահայտել Ռուսաստանի թույլ կողմը՝ սադրիչ գործողություններ իրականացնելու համար։
«Միացյալ Նահանգները կոնկրետ ռազմավարություն է վարում ամբողջ Արևելյան Եվրոպայի սահմանների համար (ՌԴ սահմանների մոտ գտնվող տարածաշրջան)՝ սկսած Բալթյան երկրներում զորավարժություններից, Ուկրաինայի զինումից և ավարտված սևծովյան գործողություններով։ Ստեղծված իրավիճակը նպատակ ունի պահպանել լարվածությունը. ամերիկացիները ցանկանում են բացահայտել որոշակի թույլ կետ, որտեղ ապագայում կկարողան սադրիչ գործողություններ սկսել»։
Փորձագետը հավանական է համարում, որ դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցություններից հետո ամերիկացի զինվորականները որոշ ժամանակ իրենց ավելի զուսպ կպահեն։
«Սակայն դա չի ազդի տարածաշրջանում ուժերի ռազմական հավասարակշռության վրա, իմ կարծիքով, ամերիկացիները կշարունակեն մեծացնել իրենց և ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրների ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ», – ասել է Բրեդիխինը:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները վերջերս զգալիորեն մեծացրել են իրենց ռազմական ակտիվությունը Սև ծովում։
Ամբողջությամբ կարդացեք strela.am կայքում։