Սամվել Բաբայանի ֆանատը չեմ: Բայց միակ մարդը, որ քառասունչորսօրյա պատերազմի մասին բավական անաչառ կարծիք է հայտնել, ինքն է: Առաջին պատերազմ անցած գեներալներին ինչու չեն ներգրավել հարցին կտրուկ պատասխանել է. ,,Սա նրանց պատերազմը չէր,,: Ավելացնեմ, որ նաեւ իր պատերազմը չէր: Հիմա ամեն ինչից խոսում են, բացի՝ որ մեր բանակին նոր զորահրամանատարներ են պետք: Ինչպե՞ս է կազմավորվել եւ կառուցվել Հայոց բանակը: Գրագետ, այն ժամանակների ռազմարվեստին քաջագիտակ կադրային զինվորականների ներգրավմամբ: Իշխանության խնդիրն է՝ ինչպես եւ որտեղից հրավիրել պրոֆեսիոնալների՝ ինչպես որ այն օրերի իշխանության խնդիրն էր բանակի ստեղծումը, որ դիվանագիտական փայլուն լուծում ստացավ: Նույնը պիտի այսօր արվի, եթե ուզում ենք մարտունակ բանակ եւ արժանապատիվ պետություն ունենալ: Հունվարի 31-ը Հայոց բանակի հիմնադիր գեներալներից Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է: Խոնարհումս նրա պայծառ հիշատակին: