Որտե՞ղ տուն տալ Քաշաթաղի բնակիչներինԵս գյուղացի եմ և նաև շատ եմ շրջում Հայաստանի գյուղերով: 1991-ից սկսված արտագաղթի հետևանքով մեր բազմաթիվ գյուղեր մասամբ դատարկվել են, այդ թվում՝ Տավուշում, որտեղ կլիման հրաշալի է, հող կարելի է մշակել, անասուն պահել: Շատ գյուղերում կան տներ, որոնք կարելի է գնել 5-10 հազար դոլարով ու հարակից տնամերձ հողամասով: Այդպիսի տներ կառուցելու համար պետք է 20-25 հազար դոլար: