Իր արժանապատիվ հեռացումով նա մեզ ստիպեց խորհել շատ բաների մասին, որոնք մենք հետո լիուլի ճաշակեցինք – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Իր արժանապատիվ հեռացումով նա մեզ ստիպեց խորհել շատ բաների մասին, որոնք մենք հետո լիուլի ճաշակեցինք

ԱՆԻ-ի կողմից – այս գրությունը լույս է տեսել ԱԶԳ թերթում, 2020թ հունվարին՝ ՀՀ առաջին նախագահի 75-ամյակի առիթով:

ՄԵԾԱՏԱՂԱՆԴ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ԸՆՏԻՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

ԱԶԳ, 24.01.2020

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան

Նախանձել կարելի է այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք գիտեն հարգել իրենց առաջնորդներինՙ նաեւ կյանքի օրոք, առանց բարդույթների, առանց հաշվենկատության եւ առանց քծնանքի կամ թշնամանքի:

Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիր նախագահը օրերս դարձավ 75 տարեկան: Եվ ամյակասե՜ր մեր հասարակությունը, կառավարությունն ու մամուլն անգամ զլացան պատշաճ մոտեցում ցույց տալ այդ առթիվ:

Ստորեւ լույս տեսնող հոդվածը, գրված խմբագրությանս խնդրանքով, հարգանքի տուրք է ժամանակակից մեր ամենանշանավոր պետական գործչի գիտական վաստակին, քաղաքական գնահատականը թողնելով ձեռնհաս եւ անաչառ պատմաբաններին, որոնք անշուշտ գալու են դեռ:

Խմբ. ԱԶԳ-ի

Հունվարի 9-ին լրացավ Հայաստանի Հանրապետության առաջին եւ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան յոթանասունհինգ տարին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, անշուշտ, վիթխարի անհատականություն է եւ համազգային մեծություն:

1988-ից ի վեր նա եղել է մեր քաղաքական իղձերի ու ձգտումների, մեր ազատության եւ անկախության գաղափարների աներեր կրողն ու լավագույն արտահայտիչը: Անբասիր հայ մարդու եւ փայլուն հռետորի նրա ուժն ու հմայքը տարիներ շարունակ Ազատության հրապարակում միավորեցին հարյուր-հազարավոր մարդկանց: Չկա այսօր հայ մարդ, որ չիմանա նրա անունը, չիմանա, թե ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր անունը ասվում-խոսվում-արծարծվում է ամեն օր. Լեւոն Տեր-Պետրոսյանի անձով ու նկարագրով հիացողները խոսում են բացառիկ անհատականության մասին, հասարակության թափթփուկները, վերից վար, մանավանդ իշխանության տարբեր աստիճաններին հայտնված տգետ ու անգրագետ, գող եւ կաշառակեր հարաբերական մարդիկ շարունակում են զազրախոսել առաջին նախագահի հասցեին:

Առաջին նախագահից հետո եկածները, որոնք նույնիսկ «բարեւ ձեզ»ը թղթից հազիվ էին կարդում, շուրջ երկու տասնյակ տարի լռության մատնեցին նրա անձն ու անունը, ուրացան առաջին նախագահի հարգն ու վաստակը, այն դեպքում երբ հսկա տերության առաջին դեմքը հաշվի էր նստում Հայաստանի Հանրապետության նախագահի հետ («Ես խորհդակցեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ մենք որոշեցինք…»), մինչդեռ իրենք փաստորեն Հայաստանի ունեցվածքը հանձնեցին նույն այդ մեծ տերությանը:

Բայց ճշմարտությունը թաքցնելն անհնար է: Նրա մասին դեռ հատորներ կգրվենՙ գրքեր ու մենագրություններ, պատմաբանները կնետվեն քրքրելու ժամանակի ամեն մի մանրուքը, տակնուվրա անելու մամուլի էջերը, արխիվներում կուտակված անհաշիվ քանակի եւ անչափելի քանակի թղթերն ու փաստաթղթերը, քաղաքական արձանագրությունների եւ դիվանագիտական նյութերի փակ գզրոցները… Եվ այդ ամենին գումարվելու է գիտնականների վերլուծական թափանցող միտքն ու, ինչու չէ, երբեմն նաեւ վառ երեւակայությունը: Այսպիսով նրանք որոնելու են մեր բացառիկ ժամանակակցի իրական կերպարն ու նկարագիրը: Բայց այս բոլորը դեռ լինելու է ապագայում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի անձն ու նկարագիրը երկու կողմ ունիՙ գիտնականը, մտավորականը եւ քաղաքական գործիչը: Ես իր քաղաքական գործունեության մասին չեմ խոսելու. դա ինձ շատ հեռուն կտանի, մանավանդ որ դրա համար հարյուրավոր էջեր են պետք:

Առհասարակ դժվար է քո ժամանակակցի մեջ, որն ապրում է քո քաղաքում, քո կողքին եւ ապրել ու ապրում է նույն կյանքով, ինչ հազարավոր մարդիկ, տեսնել քեզանից տարբեր, բազմաթիվ առումներով քեզանից առավել, քեզանից գերազանց անձնավորության: Քաղքենին ու գորշ միջակությունը միշտ էլ չեն հանդուրժում, չեն ներում տաղանդի առավելությունը:

Ասացի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության մասին չեմ խոսելու. դա ինձ կարող է տանել մինչեւ մթին խորխորատներ: Բայց մի վկայությո՞ւն, թե՞ մեջբերում ուզում եմ անել: 1994, թե 1995 թվականին նշանավոր դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վիյա Արտմանեին տպագրված մի հարցազրույցում հարց էին տվել. «Ի՞նչ վերաբերմունք ունեք քաղաքական գործիչների հանդեպ»: Արտիստուհին պատասխանել էր. «Ես հակակրանք ունեմ ամեն տեսակ քաղաքական գործիչների հանդեպ: Ինձ համար նրանք բոլորը խարդախ ու անազնիվ մարդիկ են: Բայց կա մի քաղաքական գործիչ, որին ես անձամբ չեմ ճանաչում, բայց որի անձն ու կերպարը ինձ հիացմունք են պատճառում: Դա Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է»:

Այնպես որ ես ուզում եմ խոսել միայն մեծատաղանդ գիտնականի եւ ընտիր մտավորականի մասին:

***

Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կենսագրության փաստերը չեմ շարադրելու ու չեմ մանրամասնելու: Նրա կենսագրությունը ամենից առաջ իր գործն է, իր գրքերն ու աշխատությունները:

Լեւոն Տեր-Պետրոսյանին ես ճանաչում եմ մեր ուսանողության տարիներից, ուրեմնՙ արդեն քանի տասնյակ տարի, ինքս էլ գրական-բանասիրական աշխատանքի մի որոշ փորձ ունեմ, ուստի եւ կարծում եմ, թե իրավունք ունեմ նրա մասին ասելու, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարի ու նկարագրի մեջ հրաշալիորեն համադրված են խոշոր գիտնականն ու բարձր մտավորականը, ինչը մեզանում, խոստովանենք եւ ընդունենք պարզ ճշմարտությունը, բացառիկ, ուղղակի հազվադեպ ու հազվագյուտ իրողություն է:

Գիտնական Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսվում է դեռեւս ուսանողության տարիներից: Ասպիրանտական շրջանը Լենինգրադում վերջնականապես որոշում է երիտասարդ բանասերի անցնելիք ճանապարհը: Լենինգրադը աշխարհի այն քաղաքներից է, որ կարող է ձեւավորելՙ զգայուն մարդու գիտակցությունն ու ճաշակը մի համալսարանի եւ ակադեմիայի չափ: Քաղաքի ճարտարապետությունը, իսկական քաղաքային կյանքը, կենցաղն ու կենսակերպը, արվեստի եւ թանգարանային մշակույթի անչափելի հարուստ մթնոլորտը էականորեն հղկում են մտավորական մարդու իր նկարագիրը:

Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը, արդեն ձեւավորված երիտասարդ գիտնական, վերադառնում է Երեւան եւ մտնում հայ բանասիրության պատվավոր ասպարեզը:

Ուրեմն, աշխատանք. նախ, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ապա Մատենադարանումՙ սկզբումՙ իբրեւ գիտնական քարտուղար, ապաՙ ավագ գիտաշխատող: 1987-ին նա, գիտական աշխարհում իր անունն ու տեղը արդեն հաստատած եւ արժանի ճանաչում ունեցող գիտնականը, դառնում է բանասիրական գիտությունների դոկտոր: Հետո արդեն Լա Վեռնի, Սոֆիայի, Սորբոնի, Ստրասբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր, Ֆրանսիական Ասիական ընկերութան անդամ, Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ… Վստահ չեմ, թե բոլորը գիտեմ, բոլորը թվարկեցի:

Բայց կարեւորը իր գրքերն ու ուսումնասիրություններն են, իր տասնյակ ու տասնյակ գիտական ծանրակշիռ հոդվածներն ու այլ աշխատանքները: Եթե բոլորը թվարկեմ, թերթի էջերը չեն բավականացնի: Կխոսեմ միայն մի քանիսի մասինՙ շատ բան բաց թողնելով:

Իր առաջին գիրքը, եթե չեմ սխալվում, «Հայ հին թարգմանական գրականություն» խորագրով ոչ մեծ գրքույկն է: Թերեւս առաջին անգամ էր մատչելի շարադրանքով ընթերցողին ներկայացվում 5-ից 18-րդ դարերի մեր թարգմանական գրականության, եւ ոչ միայն գրականության, այլեւ փիլիսոփայության, բնագիտության եւ այլ բնագավառների հայ թարգմանական գործի ընդհանուր պատկերը: Արդեն այս գրքում երեւում է Լեւոն Տեր-Պետրոսյան բանասերի եւ մարդու մեծագույն առավելությունըՙ իր գիտական լեզուն եւ լեզվամտածողությունը, որին ես դեռ կանդրադառնամ:

Իր հաջորդ գիրքը «Աբրահամ Խոստովանողի «Վկայք Արեւելիցը» բնագրագիտական հետազոտությունն է (Երեւան, 1976):

Աշխատանքը նվիրված է 4-րդ դարի վերջի եւ 5-րդ դարի սկզբի ասորական մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից մեկիՙ Մարութա Նփրկերտցու «Վկայք Արեւելից» սրբախոսական երկերի ժողովածուի հայերեն թարգմանությանն ու դրա հետ կապված բանասիրական կնճռոտ խնդիրներին:

Աշխատությունը շարադրված է գիտական բանասիրությանը պատշաճող լեզվով, նյութի խոր եւ համակողմանի իմացությամբ: Այս աշխատանքում արդեն հստակ երեւում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ընտիր բանասեր է, այլեւ հմուտ պատմաբան: Զբաղվել, ասենք, չորրորդ-հինգերորդ դարերի հայ մատենագրությամբ կամ թարգմանական գրականությամբ, նշանակում է,- համենայն դեպս ենթադրվում է,- խորապես, գիտականորեն իմանալ նաեւ Հայաստանի հարեւան եւ առնչակից ժողովուրդների պատմությունն ու մշակույթը: Գիրքը վկայում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այդ բանասերն է եւ այդ պատմաբանը: Առանց ուսումնասիրության հետ կապված հարցերը մանրամասնելու ասեմ, որ այս գիրքը երեւան է բերում գիտնականի եւս մի կարեւոր հատկությունըՙ թեմայի ուսումնասիրությունը կատարել գիտական անհրաժեշտ խորությամբ եւ իր առջեւ դրված խնդրին տալ սպառիչ եւ վերջնական պատասխան:

Բանասերի եւ պատմաբանի իր տրամաբանական կուռ մտածողությունը, բազմակողմանի զարգացածությունը, վերլուծական զորավոր միտքը դրսեւորվում են ոչ միայն գիտական ուսումնասիրություններում: Ես, օրինակ, հիշում եմ, թե ինչպես փայլուն բանավիճողը «Լիտերատուրնայա Արմենիա»յի էջերում ուղղակի փոշիացրեց տիտղոսավոր եւ ահագին հանգամանքի տեր մի հարաբերական գիտնականի:

Ես բաց եմ թողնում իր տասնյակ աշխատանքները, որպեսզի շուտ հասնեմ իր իրո՛ք կոթողային, հիրավի՛ կոթողային աշխատությանըՙ «Խաչակիրները եւ հայերը» բացառիկ հետազոտությանը: 2005 թվականին լույս տեսավ այս մեծածավալ հետազոտության առաջին հատորը (մեծադիր գրքի 550 էջ), 2007-ինՙ երկրորդ հատորը (670 էջ):

Գրքի առաջին հատորը ներկայացնում է, ներածության ձեւով, հեղինակի մի ընդարձակ ուսումնասիրությունըՙ «Խաչակրաց արշավանքները եւ Արեւելքում հիմնված լատինական պետությունները» խորագրով, ինչպես նաեւ «սույն հրատարակությամբ թարգմանաբար հայ ընթերցողին են ներկայացվում եվրոպական միջնադարագիտության ականավոր ներկայացուցիչների մի շարք հանրահայտ աշխատություններ, որոնք նվիրված լինելով Բյուզանդիայի կամ խաչակրաց արշավանքների պատմությանը, միաժամանակ բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ ու վերլուծություններ են պարունակում խաչակիրների եւ հայերի հարաբերությունների մասին»: Աշխատությունն ունի գիտական ծանոթագրություններ եւ կարեւոր հավելված:

Առավել բացառիկ գործը, իհարկե, երկրորդ հատորն է, որ հեղինակը բնութագրել է իբրեւ «պատմա-քաղաքագիտական հետազոտություն»: Հատորը, ընդարձակ ներածությունից զատ, բովանդակում է «Գահաժառանգության իրավունքը եւ իշխանության «լեգիտիմությունը» Կիլիկյան Հայաստանում» ծանրակշիռ ուսումնասիրությունը, նյութին եւ թեմային առնչվող, խնդիրը աբողջացնող չորս աշխատություն իբրեւ անհրաժեշտ եւ կարեւոր «Հավելված»: Հատորը ունի գիտական հարուստ ապարատ: Կոթողայինը, իհարկե, առաջին հատորից առաջ հենց այս երկրորդ հատորն է:

Անկարելի է կցկտուր երկու բառով լրագրային խոսքի սահմաններում արժանավորապես ներկայացնել այս երկու հատորը: Եվՙ այնուամենայնիվ…

Մտավորական միջավայրը, իհարկե, գիտի, պարզ ընթերցողի համար ասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տիրապետում է արաբերեն, ասորերեն, ֆրանսերեն, անգլերեն, նաեւ հունարեն եւ լատիներեն, եւ, իհարկե, նաեւ ռուսերեն լեզուներին: Չգիտեմ, արդյո՞ք բոլորը թվեցի: Եվ այդ լեզուները գիտի ոչ թե սովորական, այլ գիտական ու մասնագիտական մտածողության մակարդակով: Գիտնականի համար լեզուների այդօրինակ իմացությունը առավել խորունկ, ավելի սպառիչ, ավելի ամբողջական հետազոտության միջոց է եւ հնարավորություն: Դա երեւում էր ինչպես իր նախորդ բոլոր աշխատանքներում, այնպես էլ այս վիթխարի հետազոտության մեջ:

Խաչակիրների եւ խաչակրաց արշավանքների շուրջ աշխարհում ստեղծվել է մեծածավալ գրականություն, խաչակիրները, հայկական Կիլիկիան եւ հայերը նյութը արծածել են հայ եւ օտարազգի բազմաթիվ գիտնականներ եւ ուսումնասիրողներ: Ինչպես նախորդ գրքի առիթով ասացի, հիմա էլ ասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատությունը տալիս է հարցի սպառիչ պատասխանը: Քննարկվող նյութի ամեն մի իրակությունը, ամեն մի փաստն ու իրողությունը գիտնականը քննում է ամենայն մանրամասնությամբ, ուղղակիորեն եւ անուղղակիորեն նկատի առնելով գոյություն ունեցող բոլոր տեսակետներն ու մեկնաբանությունները, խորունկ վերլուծությամբ հերքում կամ հաստատում է դրանք եւ երբեմն էլ, փայլուն բանավիճությամբ եւ կուռ տրամաբանությամբ առաջարկում է հարցի, փաստի, իրողության իր տեսակետներն ու իր մոտեցումը: Եվ հեղինակը իր «պատմա-քաղաքական հետազոտության» մեջ, ի մի բերելով հազարավոր փաստեր, իրողություններ եւ իրակություններ, ստեղծել է պատմագիտական մի հոյակապ համապատկեր:

Ինձ համար այս աշխատության առաջին եւ ամենակարեւոր արժանիքը գիտական շարադրանքի լեզուն է, լեզուն իբրեւ գիտական մտածողության կերպ ու մակարդակ: Այդ առումով, ինչպես նաեւ այլ առումներով, մեր ժամանակներում բանասիրական եւ պատմագիտական որեւէ գործ չի կարող դրվել այս ուսումնասիրության կողքին: Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ տիրապետել է խոսքի այդ ուժին, գրավոր թե բանավոր: Կարծեմ չինական հին խոսքն է ասումՙ «խոսիր, մեկ նախադասություն ասա, որ ճանաչեմ, թե դու ով ես»: Բաց արեք «Խաչակիրները եւ հայերը» աշխատությունը, բաց արեք որեւէ էջ եւ կարդացեք որեւէ պարբերություն, եւ եթե ճանաչելու կարողություն ունեք, կհասկանաք, թե ո՞վ է կանգնած ձեր դեմ, ո՞ւմ հետ գործ ունեք:

«Խաչակիրները եւ հայերը» մի հոյակապ կառույց է, որը որ տեսանկյունից էլ դիտելու լինեք, անթերի է:

Աշխատությունը հստակ պատկերացում է տալիս հեղինակի բանասիրական եւ պատմագիտական տաղանդի մասին, իսկ գիտակ ու տեղյակ ընթերցողին բանասիրական ու գիտական աշխատանքի բավականություն եւ հիացմունք է պատճառում:

Իր գիտական վերջին ծավալուն հրատարակությունը «Ագաթանգեղագիտական պրպտումներ» (Երեւան, 2019) ծավալուն հետազոտությունն է, որը անկասկած, իր արժանի տեղն է ունենալու իր գիտնականի նախորդ աշխատությունների կողքին:

***

Ես առանձնապես ուզում եմ շեշտել ու ընդգծել Լեւոն Տեր-Պետրոսյանի նաեւ ընտիր մտավորական լինելու հանգամանքը: Իմ պատկերացումովՙ մտավորական ըմբռնումը ենթադրում է նախ եւ առաջ բարձր քաղաքացիականություն, զբաղմունքն ու մասնագիտական աշխատանքը ինքնին հասկանալի են: Խորհրդային ժամանակներում քաղաքացիականություն ասելով հասկանում էին հավատարմություն եւ նվիրվածություն քաղաքական ռեժիմին: Դա ամբողջատիրական երկրի սկզբունքն էր: Իսկական մտավորականը չի կարող անտարբեր լինել այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում իր երկրում, ինչ տեղի է ունենում իր շուրջը: Մտավորական մարդու գերագույն հատկությունը ոչ թե իր զբաղմունքն էՙ գրականություն, ֆիզիկա, մաթեմատիկա կամ այլ ինչ, այլ բարոյական պատասխանատվության զգացումը, բարձր բարոյականության առկայությունը մարդու մեջ, իրականության հանդեպ մարդու բռնած դիրքը, վերաբերմունքը: Մեր կյանքում, ուզենք թե չուզենք, ամեն բան վերաբերում է մեզ, ամեն բան անցնում է մեր միջով, եթե… Եթե մտավորական ենք:

Գավառական փոքրիկ սնոբներ կան, որոնք պնդում են, թե մտավորականությունը կեղծ ըմբռնում է, որ Շվեյցարիայում, Նորվեգիայում կամ Շվեդիայում նման բան չկա: Չգիտեմ, հնարավոր է. նրանց կյանքն ուրիշ է եղել եւ հիմա էլ ուրիշ է: Բայց ինձ համար պարզ է, որ դրանով նրանք պարզապես ուզում են արդարացնել իրենց վարքն ու կենսակերպը: Տիտղոսներով, գիտական բարձր աստիճաններով եւ կոչումներով զարդարված մի վիթխարի բազմություն ունենք, բայց ի՞նչ կապ ունեն այդ ակադեմիկոսներն ու այդ կեղծ, փծուն ժողովրդականները այս ժողովրդի եւ այս իրականության հետ: Թերեւս միայն կերակրամանի կապ: Այս ժողովրդի գլխով այս վերջին տասնամյակներում ինչե՜ր են անցել, նրանցից ո՞վ է ձայն հանել, ո՞վ է մի խոսք ասել: Նրանցից մեկն ասում էրՙ հո գրելով ու խոսելով չի, գրելով ու խոսելով ի՞նչ կլինի: Թող որ վերամբարձ հնչի, իսկական մտավորականին, ֆրանսիացու ասած, «տանջում է ամեն մի մարդու մեջ սպանված Մոցարտը»: Պե՛տք է տանջի: Մտավորական լինել, նշանակում է հանձնառու լինել, հանձն առնել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզանում այդ հանձնառուն եղավ: Ես չեմ կարծում, թե նա շատ բան շահեց: Իսկ մենք, ով գիտի, «Խաչակիրներ»ի մակարդակի քանի գործ չունեցանք:

Դեմ գնալով իր շուրջը ստեղծված անբարենպաստ մթնոլորտին, արհամարհելով շատ բան, նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին եւ իր գաղափարներին եւ, ամենակարեւորն է, միշտ հավատարիմ եղավ ու մնաց Հայաստանի եւ Արցախի պետական եւ քաղաքական շահերին:

Բավական է բացել Առաջին նախագահի «Ընտրանի» (Երեւան, 2007) եւ «Վերադարձ» (Երեւան, 2009) հոդվածների, ելույթների եւ հարազրույցների ծավալուն ժողովածուները, համոզվելու համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի՛շտ, ամե՛ն վայրկյան տագնապել է երկրի ու ժողովրդի ճակատագրի համար, եւ որ իր ձեռքը միշտ եղել է մեր ժողովրդի բազկերակի վրա:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն բարձր մտավորականն է նաեւ առօրյա կյանքում: Միշտ նրբանկատ, միշտ բարեկիրթ խոսքի տերՙ արտաքուստ խստաբարո գիտնականը արվեստի եւ առհասարակ մշակույթի փայլուն գիտակ է, փայլուն զրուցակից, պայծառ ու նուրբ, ուղղակի լուսավոր հումորով օժտված անձնավորություն:

***

Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին իմ պատկերացումներում միշտ տեսել եմ առանձին ու մեկուսի: Հիմա էլ եմ ես նրան այդպիսին տեսնում: Իմ ըմբռնումովՙ ընտիր մտավորականի եւ իր քաղաքական մերձավոր շրջապատի մարդկանց միջեւ խորխորատ կար, նույնիսկՙ անլցելի դատարկություն: Այդ պարզ դարձավ, երբ իր հեռացումից անմիջապես հետո ամենքը փախան-հեռացան նախագահից,- փաստորեն մնացին հատուկենտ մարդիկ,- կամ սահուն ձեւով, իսկ իրականումՙ լկտիորեն դավաճանեցին նրան: Եվ նա մնաց մենակ:

Մտավորական մարդը տարիներ շարունակ Հոբի համբերությամբ տարավ սեւամաղձ խաժամուժիՙ իրեն հասցեագրած գրավոր ու բանավոր անարգանքն ու լուտանքները, զազրախոսություններն ու զրպարտությունները: Շատերը կայինՙ բանասեր, գրականագետ, կիթառահար ու էլ չգիտես, թե ինչ, որ առիթը բաց չէին թողնում մամուլի էջերում հայհոյելու մի մարդու, որի… Ասել էի, հա՜:

Իր արժանապատիվ հեռացումով նա մեզ ստիպեց խորհել շատ բաների մասին, որոնք մենք հետո լիուլի ճաշակեցինք:

Այդ նա՛ իր վերադարձով մեզ վերադարձրեց մարդկային արժանավորության եւ արժանապատվության մեր զգացումն ու գիտակցությունը:

Այդ նրա՛ ներկայությունը Ազատության հրապարակում ժողովրդի մեջ արթնացրեց նոր, այլ իրականություն հասնելու հույսը:

Եվ, վերջապես, իր քաղաքացիական բարձր նկարագրի, թակարդում հայտնված մեր ժողովրդի վիճակի հետ տարիների իր անհաշտության եւ ըմբոստության շնորհիվ նորից կազմակերպվեց մեր ինքնագիտակցությունը, եւ մենք մի գեղեցիկ օր կարողացանք դուրս գալ նոր ճանապարհ:

…Մարտի 1-ից, այն ահավոր ու անմարդկային, չարաղետ մարտի 1-ից մի քանի օր առաջ մի քանի ընկերներով նորից Ազատության հրապարակում էինք, մեր հին տեղում, Սպենդիարյանի արձանի հարեւանությամբ: Հանրահավաքը դեռ չէր սկսվել, մեր շուրջը մարդիկ էին խոսակցում ու զրուցում: Մեր կողքին երկու-երեք հոգի էին, ըստ ամենայնիՙ սովորական պարզ մարդիկ: Նրանցից մեկը մյուսին ասաց. «Լսիր, ես գալիս եմ այստեղ, որովհետեւ գործ չունեմ, անգործ եմ: Գալիս եմ ինչ-որ բանի հույսով: Դու լավ արհեստավոր ես, լավ էլ գործ ունես եւ լավ էլ վաստակում ես: Դու ինչո՞ւ ես գալիս»:

Մարդը մեզ համար շատ անսպասելի ու անակնկալ պատասխան տվեց. «Ես գալիս եմ, որ հայերեն կիրթ եւ գրագետ խոսք լսեմ ու ինձ արժանապատիվ հայ զգամ, արժանապատիվ մարդ զգամ: Դու դա չես հասկանա»:

Այսօր ես այդ պարզ մարդու, պարզ հայի խոսքերին ոչինչ չունեմ ավելացնելու…

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 weeks ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր5 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները