«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում պետական ծրագրերի մասնակցող շինարարները դժգոհում են, որ պետությունը ուշացնում է իրենց վճարումները։ Որոշ շինարարների խոսքով՝ իրենք գործն արել են, բայց պետությունը իր պարտավորությունների և անհրաժեշտ վճարումների կատարումը ուշացնում է։
Շինարարների խոսքով՝ ուշացումները արհեստական են, քանի որ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, իրենք իրենց աշխատանքը պատշաճ կատարել են, իսկ պետությունը սկսել է իր պարտավորությունների կատարումը ուշացնել։
«Կամ էլ բյուջեում փող չկա»,- ասաց մեր զրուցակից շինարարներից մեկը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: