Արտաքին աշխարհ
«Pfizer»-ի գործադիր տնօրենը հայտնում է մարտից Omicron-ի դեմ նոր պատվաստանյութի թողարկման մասին
«Pfizer»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքով՝ կորոնավիրուսի «Omicron» շտամի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մարտին։ Այս մասին տեղեկություն է տարածում CNBC-ն։ Փոխանցում է 1tv.g-ն։
«Այս պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին։ Մենք սկսում ենք դեղաչափեր արտադրել»,- ասել է Բուրլան Կայանին:
«Pfizer»-ի ներկայացուցիչն ասել է, որ պատվաստանյութը կուղղվի նաև ներկայումս շրջանառվող այլ տարբերակների դեմ:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: