Ժամանց
Թվերի մոգությունը. Որոնք են ձեր հաջողության թվանշանները
Թվագուշակության մեջ գոյություն ունեն որոշակի թվեր և թվերի համակցություններ, որոնց օգնությամբ կարելի է սեփական կյանք գրավել ցանկալին, արագացնել պրոցեսները և նույնիսկ կառավարել ժամանակը:
Ինչպիսի մոգական թվերն են գրավում հաջողությունը:
Որպեսզի օգտագործեք թվերի մոգությունը Ձեր նպատակներ համար, անհրաժեշտ է իմանալ դրանց հատկությունները:
1. Եթե Դուք ցանկանում եք ինչ-որ բան ավելացնել, օրինակ՝ եկամուտները կամ երկրպագուների քանակը, ապա Ձեր երջանիկ թվերը կլինեն 1-ը և 7-ը: 1-ը էներգիա է և նպատակ, 7-ը խորհրդավոր գործողություն է: Իրար հետ այդ թվերը հավասարվում են 8-ի` անվերջության թվանշանի: Ինչպե՞ս օգտագործել այդ թվերի մոգությունը պրակտիկայում: Շատ պարզ: Օրինակ, հաշվելով, ձեռք տալով կամ ստանալով գումար, կրկնեք Ձեզ համար. «7 գումարած 1»:
2. Եթե Դուք ցանկանում եք, որ ամեն տեղ և ամեն ինչում Ձեր բախտը բերի, ապա կրկնեք 21 թիվը: Բարձրաձայն արտասանեք կամ մտածեք դրա մասին, երբ Ձեզ պետք է շտապ հաջողություն գրավել:
3. Եթե Դուք ինչ-որ բան չեք հասցնում անել և ցանկանում եք, որպեսզի ժամանակն ավելի երկար ձգվի, Ձեզ կօգնի 91 թիվը: 1-ը սկիզբն է, իսկ 9-ը` վերջը:
Այսպիսով, Դուք դանդաղեցնում եք Ձեզ համար ժամանակը, քանի որ այս թվերն ընդգրկում են ամբողջ ժամանակային ցիկլը:
4. Եթե Դուք ցանկանում եք կանգնեցնել ժամանակը, օրինակ, այն բանի համար, որպեսզի հետաձգեք անցանկալի հանդիպումը, կրկնեք Ձեզ համար 4 թիվը: 4-ն ընդունակ է դանդաղեցնել գործողությունը, կանգնեցնել պրոցեսը:
5. Եթե Դուք, հակառակը, ցանկանում եք արագացնել ժամանակը կամ ինչ-որ գործընթաց, կրկնեք Ձեզ համար 20 թիվը: Երկուսը բազմացում է, իսկ 0-ն` բոլոր դժվարությունների հակազդեցությունը:
6. Եթե Դուք սկսում եք ինչ-որ կարևոր գործ և ցանկանում եք ստանալ վերին ուժերի աջակցությունը, ապա կրկնեք 40 թիվը: Այդ թիվը կօգնի Ձեզ ի կատար ածել Ձեր մտածածը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Աղբյուրը՝ blog.168.am
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: