Ժամանց
Ընտրեք սիմվոլը և իմացեք ձեր անձնային հատկանիշների մասին
1. Առատաձեռնություն և բարոյականություն:
Դուք ձգտում եք ավելի լավը լինել, շատ ամբիցիաներ և բարձր ստանդարտներ ունեք: Մարդկանց կարող է թվալ, թե ձեզ հետ դժվար է, սակայն ձեզ առավել դժվար է ինքներդ ձեզ հետ: Դուք ջանասիրաբար աշխատում եք, բայց ոչ սեփական շահի համար: Աշխատում եք, քանի որ ցանկանում եք աշխարհն ավելի լավը դարձնել: Սիրում եք, քանի դեռ ձեզ չեն վիրավորել: Իսկ հետո… ամեն դեպքում չեք դադարում սիրել: Քիչ մարդիկ կարող են արժանիորեն գնահատել այն ամենը, ինչ դուք անում եք:
2. Հմայք և ճշմարտացիություն:
Դուք պատասխանատու մարդ եք, ով սիրում է հոգ տանել մյուսների մասին: Հավատում եք արդար աշխատանքին և հեշտությամբ ձեզ վրա պարտականություններ եք վերցնում: Լավ բնավորություն ունեք, մարդկանց շրջանում վստահություն եք առաջացնում: Դուք պայծառ, արագ և սրամիտ անձ եք: Դուք միշտ պատմելու որևէ հետաքրքիր բան ունեք :
3. Խելք և մտածկոտություն:
Դուք հրաշալի մտածող եք: Ձեր մտքերն ու գաղափարներն ամենակարևորն են: Սիրում եք միայնակ մտածել դրանց մասին: Դուք ինտրավերտ եք: Լեզու եք գտնում նրանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել: Շատ ժամանակ եք ծախսում՝ մտածելով բարոյականության մասին: Փորձում եք անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ, եթե հասարակության մեծ մասը ձեզ հետ համաձայն չէ:
4. Խորաթափանցություն և փիլիսոփայություն:
Տեսակով դուք եզակի եք: Ինտուիտիվ եք: Ձեզ հաճախ են սխալ հասկանում, ինչը ձեզ ցավեցնում է: Ձեզ անձնական տարածք է անհրաժեշտ: Ստեղծագործական միտքը պետք է զարգացնել: Դուք հստակ տեսնում եք կյանքի սև և սպիտակ կողմերը: Շատ էմոցիոնալ եք:
5.Վստահություն և դոմինանտություն:
Դուք անկախ եք, իսկ ձեր սկզբունքն է՝ արա ինքդ: Հույսնը դնում եք միայն ձեզ վրա: Գիտեք, թե ինչ եք ուզում, և չեք վախենում դրան ընդառաջ գնալ: Միակ բանը, որ պահանջում եք մարդկանցից, ձեզ հետ անկեղծ լինելն է: Պատրաստ եք իրականությանը:
6. Բարություն և զգացմունքայնություն:
Հեշտությամբ հարաբերություն եք կառուցում մարդկանց հետ: Շատ ընկերներ ունեք, սիրում եք նրանց կյանքն ավելի լավը դարձնել: Դուք լուսավոր աուրա ունեք: Ձեր ներկայությամբ մարդիկ իրենց հանգիստ են զգում: Ամեն օր մտածում եք՝ ինչպես ավելի լավը դառնաք: Ցանկանում եք հետաքրքիր լինել, խորաթափանց ու եզակի մարդ: Աշխարհում ամենաշատը սիրո կարիք ունեք: Պատրաստ եք նույնիսկ սիրել նրանց, ովքեր չեն կիսում ձեր զգացմունքները:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: