Բուլղարուհի պայծառատես Վանգայի կանխագուշակությունները մինչ օրս ուշադրության են արժանացնում և՛ մեծագույն մտածողները, և՛ քաղաքական գործիչները, և՛ հասարակ մարդիկ: Նրա կանխագուշակությունները կատարվում են անհավանական ճշտությամբ, սակայն մարդիկ միշտ չէ, որ ճիշտ են մեկնաբանում նրա խոսքերը, քանի որ Վանգան, ինչպես ինքն էր պնդում, ուղղակի փոխանցում էր իրեն հասած ինֆորմացիան:
Իր մահվանից հետո Վանգան թողել է մեծ քանակությամբ կանխագուշակություններ: Մարդկության ապագան նա գրանցել է՝ ըստ տարեթվերի: Եվ ի՞նչ է մեզ սպասվում մոտակա տարիներին:
2016թ. – Եվրոպական երկրներն աստիճանաբար բնաջնջվում են հիվանդությունների և բնական կատակլիզմների պատճառով:
2018թ. – Չինաստանը դառնում է աշխարհի ամենաուժեղ տերությունը:
2023թ. – Երկրի ուղեծիրը սկսում է փոխվել, ինչն առաջացնում է բնական կատակլիզմներ և կլիմայական պայմանների փոփոխություններ:
2028թ. – Էներգիայի նոր աղբյուրի հայտնագործում: Երկրացիները կթռչեն Վեներա:
2033թ. – Սառցադաշտերի ակտիվ հալում, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում:
2043թ. – Եվրոպական երկրների գլխավոր կրոնը դառնում է իսլամը:
2046թ. – Գիտնականները սովորում են աճեցնել մարդկային օրգաններ:
2066թ. – ԱՄՆ-ի հարձակումը Եվրոպայի երկրների վրա: Ամերիկյան զորքերը կիրառում են զենքի նոր տեսակ` կլիմայական:
2076թ. – Չի լինի դասակարգային բաժանում:
2084թ. – Երկրի վրա էկոլոգիան կնորմալանա:
2088թ. – Ի հայտ կգա նոր սարսափելի հիվանդություն. մարդիկ կծերանան` հաշված վայրկյաններում:
2100թ. – Արհեստական Արեգակի հայտնագործում:
2167թ. – Նոր կրոնի առաջացում:
2221թ. – Երկրացիները կսկսեն ակտիվորեն կյանք փնտրել այլ մոլորակներում և կբախվեն ինչ-որ սարսափելի բանի:
2273թ. – Նոր ռասայի առաջացում:
2288թ. – Մարդիկ կսովորեն ճանապարհորդել ժամանակի մեջ:
2480թ. – Արեգակը կհանգչի, Երկիրը կթաղվի մթության մեջ:
3010թ. – Լուսնին կխոյահարի երկնաքարը, Երկրի շուրջ կառաջանա ամպ` փոշուց և քարերից:
3797թ. – Երկիրը կմահանա, սակայն մարդիկ կհասցնեն նոր քաղաքակրթության ծիլերի հիմքը դնել: