Սիլվա Կապուտիկյանն արդեն պատասխանել է 4rd.am – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Սիլվա Կապուտիկյանն արդեն պատասխանել է 4rd.am

«ՉԻ». Այն, որ Սիրուշոն հումորի զգացողություն և ստեղծագործելու շնորհք ունի, լավ է: Նույնիսկ՝ ողջունելի է: Անկեղծ ասած, չգիտենք, թե իր և իր ընտանիքի հասցեին հատկապես ինչ մեղադրանքներից կամ հրապարակումներից հետո է նա այսպես արձագանքել, հնարավոր է, անթույլատրելի բաներ են գրել, բայց մենք չենք մեկնաբանի իր գրառումը: 

Իսկապես, վատ բան է, երբ մարդուն, նրա ընտանիքին անվանարկում են, ոչ մեկի համար էլ դա հաճելի չէ: Մենք չենք պատասխանի, մեր տեղը դա արել է Սիլվա Կապուտիկյանը: Թող Կապուտիկյան կարդա, որ իմանա՝ որը որից հետո է:

2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ճնշեցին Բաղրամյան պողոտայում ընդդիմադիրների խաղաղ ցույցը, Սիլվա Կապուտիկյանը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձրեց Քոչարյանին, իսկ հետո նրան ձոնեց «Ապստամբություն» բանաստեղծությունը.

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, 
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, 
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:
Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, 
Առաջնորդներ չնչին ու կեսկատար, 
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար, 
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:
Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված, 
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, 
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:
Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից 88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին Արյուն էին տվել, կյանք ու որդի: 
Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ, Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ, 
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…
Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, 
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, 
Կախաղանի սյունից կախված անկախություն, 
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:
Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ, 
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, 
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, 
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:
Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա, 
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:
Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում, 
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար, 
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, 
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

Սիլվա Կապուտիկյան

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները