Արտաքին աշխարհ
Մահ` առաջին համբույրից հետո
Երիտասարդ բրիտանուհին մահացել է այն պահին, երբ կյանքում առաջին անգամ համբուրվել է իր ընկերոջ հետ: Ջեմմա Բենջամինի մահվան պատճառ է հանդիսացել «մեծահասակների հանկարծամահության համախտանիշը»: Այս մասին հաղորդում է УКРИНФОРМ գործակալությունը:
Հայտնի է, որ Ջեմման համբույրից հետո նստել է բազմոցին, բերանից փրփուր է գնացել, կորցրել է գիտակցությունը և մահացել: Ընկերոջը չի հաջողվել նրան ուշքի բերել:
Փորձագետները հաստատել են, որ նրա մահվան պատճառ հանդիսացել է «մեծահասակների հանկարծամահության համախտանիշը», որից ամեն տարի Մեծ Բրիտանիայում մահանում է 500 մարդ:
Ջեմման ոչ մի հիվանդությամբ չի տառապել: Ակտիվորեն զբաղվել է սպորտով:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: