Ժամանց
Տղամարդկանց կեսը կհրաժարվի իրենց կանանցից, եթե նրանք գիրանան
Cosmopolitan ամսագիրը և AskMen ծանոթությունների կայքը համատեղ հետազոտություն են իրականացրել՝ պարզելու տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների որոշ առանձնահատկությունները: Պարզվել է, որ տղամարդիկ շատ դաժան են իրենց կողակցի արտաքին տեսքի նկատմամբ: Հարցմանը մասնակցած 70 հազարից մոտ կեսն ասել է, որ կլքի կնոջը, եթե կինը գիրանա:
Այս որակը կնոջ համար այնքան էլ կարևոր չէ, և միայն 20%-ն է ասել, որ դա խնդիր է: Տղամարդիկ նաև ավելի խանդոտ են: Հարցվածների մոտ 2/3-ն ասել է, որ պարբերաբար մտածել են իրենց կանանց նախկին ընկերների մասին: Կանանց միայն 30%-ն է ասել, որ խանդում են: Տղամարդիկ և կանայք տարբեր պատկերացումներ ունեն հասարակության մեջ կարգավիճակի և հաջողության խորհրդանիշների մասին:
Տղամարդկանց մոտ 39%-ի համար առաջին տեղում ընտանիքն է: Կանանց 43%-ի համար կարևոր է «գերազանց տունը», իսկ 25%-ի համար սեփական առաջադիմության համար կարևորագույն գործոն է հաջող զուգընկերը:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: