Ինչ եղանակ կլինի փետրվար ամսին – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Ինչ եղանակ կլինի փետրվար ամսին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-80C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրությունների ջերմաստիճանը նվազում է՝ մինչև 800 մետր՝ (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 20C, 800-1000 մետր՝ (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)` -1…-20C, 1000-1500 մետր՝ (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -20C, 1500-2000 մետր՝ (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-60C:

Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Պաղակնում` -410C (1947թ), Աշոցքում` -400C(1946թ.):

Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.90C է, իսկ բացարձակ նվազագույնը` -260C դիտվել է 1928թ.-ին, -270C՝ 1972թ:

Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին, մասնավորապես՝ 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -180C, նորմայից ցածր ` 10-120C):

Երևանում 1885-2010թթ. 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -80C:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+60C, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +200C (1955թ.), Կապանում` +260C (1955թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, ինչը տարեկան նորմայի 7%-ն է, սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ:
Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա՝ 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչև 80մմ:

Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975, 1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:

Փետրվարին հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր, նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը։ Դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12օր:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-12 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +11…+130C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-270C, առավելագույնը՝ +19…+210C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21…34 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-120C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +11…+130C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-310C, առավելագույնը` +20…+220C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6…-80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -20…-25 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +7…+100C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34…-36 0C, առավելագույնը` +12…+14 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-40C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -15…-200C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +10…+140C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-30 0C, առավելագույնը` +15…+18 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…+1 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -7…-100C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +12…+160C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17…-200C, առավելագույնը` +20…+230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27…30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 0…-2 0C, լեռնային շրջաններում` -6…-80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10…-120C, լեռնային շրջաններում` -18…-210C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը մինչև` +10…+130C, լեռնային շրջաններում` +5…+80C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`-22…-250C, լեռնային շրջաններում` -30…-330C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +20…+230C, լեռնային շրջաններում` +11…+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30…32մմ, լեռնային շրջաններում 70…73մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2…+3 0C, նախալեռնային շրջաններում`-2…-40C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -6…-10 0C, նախալեռնային շրջաններում` -17…-20 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը մինչև` +12…+150C, նախալեռնային շրջաններում` +10…+130C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18…-210C, նախալեռնային շրջաններում` -29…-320C, առավելագույնը` հովտային շրջաններում +24…+270C, նախալեռնային շրջաններում` +14…+170C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16…32 մմ, նախալեռնային շրջաններում 23…54 մմ ):

Արցախ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2…+3 0C, նախալեռնային շրջաններում` 0…-20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -6…-10 0C, նախալեռնային շրջաններում` -10…-15 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը մինչև` +14…+180C, նախալեռնային շրջաններում` +10…+150C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 20…32 մմ, նախալեռնային շրջաններում 25…54 մմ ):

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները