Ժամանց
Գարեջուրը խորհուրդ է տրվում մեծահասակ կանանց
«Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծահասակ կանայք կարող են իրենց ոսկորները օսթեոպորոզից պաշտպանել գարեջրի օգնությամբ: Օրվա ընթացքում գարեջրի կես լիտրը կպաշտպանի այդ տարիքի համար վտանգավոր կոտրվածքներից»,- հայտնում է MIGnews.com.ua կայքը:
Գիտնականները պարզել են, որ գարեջուրը դիետիկ սիլիկոնի իդեալական աղբյուր է, որն անհրաժեշտ է ոսկրային զանգվածի ձևավորման համար: Տարիքի հետ այդ զանգվածը սկսում է մաշվել և ձևափոխվել, որը հանգեցնում է օսթեոպորոզի:
Գիտնականները հետևել են գարեջրի` ոսկորների ձևավորման վրա ազդելու գործընթացին: Նրանք հայտնաբերել են, որ ալկոհոլում առկա էթալոնը օգնում է կանխել ոսկրային զանգվածի կորուստը, իսկ սիլիկոնը իր հերթին ամրացնում է ոսկորները:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: