Քաղաքականություն
1996թ. սեպտեմբերի 25-ը 1999թ. հոկտեմբերի 27-ի գլխավոր փորձն էր 4rd.am
Անձնական
Գիտեմ՝ հոգնել ենք Վագեն Մանուկյանի անունն իսկ հիշատակելուց: Գիտեմ՝ մերթընդմերթ վերակենդանացման փորձեր անող, բայց արդեն խփված քարտ էր: Գիտեմ նաև, որ անցյալում «բոցաշունչ» ազգային-ժողովրդավար-հեղափոխականի ո՛չ տրամադրությունն է այսօր մի բան, ո՛չ էլ տրամաբանությունը: Նշեմ՝ առողջ տրամաբանության հետ նրա հարաբերությունները առաջ էլ բավական բարդ էին: Այնուամենայնիվ, ստիպված եմ անդրադառնալ Վ. Մանուկյանին ու նրա մասնակցությամբ, ուղղորդմամբ ծավալված դեպքերին: Որովհետև նա՛ է մեր իռացիոնալ ատելության, խռովածության, սեփական անձին անհարկի բարձր գնահատական տալու, հեղափոխական ավանտյուրիզմի ամենավառ խորհրդանիշը: Մի խոսքով, պրն Մանուկյանն այսուհետ պարզապես հավաքական կերպար է:
Անձամբ խռովել է
1991թ. ինչի՞ց խռովեց, ինչո՞ւ չմասնակցեց ՀՀ առաջին նախագահական ընտրություններին, ինչո՞ւ իր ունակություններն ի սպաս չդրեց սեփական երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելուն՝ թեկուզ վարչապետի պաշտոնում: Չէ՞ որ շատերն են հիշում, որ ՀՀ ԳԽ-ն 1990թ. անսահմանափակ լիազորություններով էր օժտել վարչապետ Մանուկյանին: Վարչապետն ինքն էր պահանջել այդ իրավասությունները և անհապաղ ստացել: Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ հենց վարչապետն էր նախագահական կառավարման ջատագովը այն ժամանակվա քաղաքական «խոհանոցում»: Գիտենք նաև, որ Վ. Մանուկյանն իրենից բացի Հայաստանում այլ նախագահ չէր տեսնում: Հռետորական մեր հարցերին լավագույնս է պատասխանել հենց ինքը: «… Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրվելու դեպքում օրինական ձևով շրջանցելով ինձ, տնօրինում էր մինչ այդ վարչապետի ձեռքում գտնվող կառավարման լծակները: Այդ ծրագրի իրականացման դեպքում շարունակել վարչապետ աշխատելը, նույնիսկ եթե ինձ թողնեին այդ պաշտոնում, ես համարեցի անիմաստ: Եվ չէի գտնում, որ իշխանության լծակները անցնում են արժանի մարդկանց խմբին, որոնք կկարողանային և կցանկանային այն ճիշտ օգտագործել: Մնում էր կամ նախագահ դառնալ, կամ հրաժարական տալ»: («Այժմ» շաբաթաթերթ, 24-30 հուլիս, 1996թ.):
Եվ հրաժարական տվեց, և հեռացավ ՀՀՇ-ից, որի ստեղծողն ու ուսուցիչն էր համարում ինքն իրեն՝ մշտապես գերագնահատելով սեփական անձը և թերագնահատելով մյուսներին: Ու սկսվեց… Սկսվեց նեղացածների շքերթը: Հեղափոխությունն, անշուշտ, պիտի ավարտված համարեինք 1991-ին և աշխատեինք յուրաքանչյուրս մեր չափով օժանդակել մեր կողմից ընտրված իշխանություններին, պիտի ձգտեինք մեր երկրի տերը դառնալ, հոգեբանորեն ազատվել գաղութի բնակչի բարդույթից, գավառական ինքնագոհությունից, պետություն-շնից մազ պոկողի խրոնիկական ախտից, մեր մանրությունից ու խեղճությունից, մեզնից լավին բարոյականության դասեր տալու մարմաջից: Պիտի չխռովեինք մեր փոքրիկ ու բզկտված երկրից, ինքներս մեզնից, ու Վազգեն Մանուկյանը չէր դառնա մեր հավաքական կերպարը, իսկ դաշնակները արյուն չէին պղտորի հարյուրամյա տեսլականով, հեղափոխական հարայ-հրոցով: Ու հեղափոխությունը շարունակվեց ուրույն տրամաբանությամբ:
Պատերազմի, շրջափակման, պետության կայացման առաջին դժվարագույն տարիները ԱԺՄ-ականների, դաշնակների և նրանց նմանների թեթև ձեռքով կնքվեցին միայն ցրտի ու մթի տարիներ, նրանց ատելությունը, անձնական նկրտումները դարձան ամբոխին հոգեհարազատ, ու մեզնից օտարեցինք անգամ հաղթանակի բերկրանքը: Հաղթանակ, որի նմանը չէինք ունեցել բազում դարեր: Բնականաբար, բոլոր դժբախտությունների ու դժվարությունների «պատճառը» դարձավ ժամանակի իշխանությունը: Բայց ոչ ամբողջական. իշխանավորներից մի քանիսն էին դարձել սուր քննադատության ու հայհոյանքների թիրախ: Իսկ առյուծի բաժինն, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանինն էր՝ Վազգեն Մանուկյանի «անձնական» հակառակորդինը: Ցնցումներով, վերուվարումներով, զրպարտություններով, հրաժարականի պերմանենտ կոչերով հայկական ընդդիմությունը հասավ 1996-ի նախագահական ընտրություններին և միավորվեց՝ ոչ թե հանուն երկրի, այլ ընդդեմ՝ Լևոնի, Վանոյի ու Վազգեն Սարգսյանի:
Ընտրվում էին հեղափոխական ոգով
Ուրեմն 1996-ն էր: «Ժողովրդի արյունը ծծողներին» պատժելու կոչերով թեժ հանրահավաքներ էին: Պետականության 5 տարիները միայն «սև» էին, ու հրապարակներում հավաքվածները ձգտում էին փոփոխությունների՝ չզգալով, որ իրենց օգտագործում են, որ իրենք միայն գործիք են անձնական թշնամանքը պարպելու համար: Չէին զգում, չէին հասկանում վերահաս վտանգը նաև իշխանական ճամբարի ներկայացուցիչները, նրանց ընտրազանգվածը: Ընդ որում, ընդդիմությունն ընտրարշավի սկզբում բոլորովին էլ ինքնավստահ ու համոզված չէր, նրա գործողությունները հաճախ ավանտյուրա էին հիշեցնում: Բայց հետզհետե «թափ առան», քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքը ապաշնորհ, անարդյունավետ էր: Եթե ՀՀ նախագահի քարոզարշավը վարողները քիչ ավելի շրջահայաց լինեին, 100 տոկոսով կիրականանար դաշնակցական գաղափարախոս Էդ. Հովհաննիսյանի կանխատեսումը. «Այլ խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ կշահի ընտրությունը» («Իրավունք» 23-29 մարտ, 1996թ.):
Իսկ կարկառուն դաշնակներն այդ ժամանակ բանտում էին՝ «Դրոյի» գործով: Բանտից էլ իրենց «զորակցությունն» էին հայտնում դրսի հեղափոխականներին: Եվ երկար-բարակ ճառեր էին ասում դատարանի դահլիճից: Իսկ երկար խոսելը լավ բան չի, կարող ես ինքդ քեզ մատնել: Սակայն սրա մասին քիչ ավելի ուշ:
Ուրեմն ընդդիմության քարոզչությունը գործի էր դրել բոլոր միջոցները: Քննադատությունն անխնա էր, խոստումները՝ շռայլ, անսահման: Ի՞նչ պիտի աներ Վազգեն Մանուկյանն ընտրվելու դեպքում: Առանձնապես ոչինչ: Ուղղակի Հայաստանը 5 տարում դարձնելու էր երկիր-դրախտավայր: Ահա նրա նախընտրական խոստումներից մի քանիսը.
– Հայաստանում կվերանա չքավորությունը,
– կստեղծվեն բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր,
– առնվազն 10 անգամ կաճի բյուջետային աշխատողների աշխատավարձը,
– աշխատավարձերը, թոշակները, նպաստները միշտ կվճարվեն ժամանակին,
– բոլոր քաղաքացիների համար կապահովվի անվճար, որակյալ բուժսպասարկում և կրթություն (խրախուսելով նաև վճարովի մասնավոր ծառայությունների զարգացումը),
– աստիճանաբար կվերադարձվեն խաբված ավանդատուների ավանդները…
Պետք չէ խորը տնտեսագիտական իմացություն ունենալ այս ամենի անհնարինությունը հասկանալու համար: Ուղղակի խոստանում էին, որովհետև հենց այդ էր պահանջում հրապարակներում հավաքվող ժողովուրդը: Ժողովուրդ, որն աստիճանաբար վերածվում էր կառավարվող հեղափոխական ամբոխի: Հիշեցնենք՝ որևէ մեկին չէր հետաքրքրում ո՛չ Հայաստանում տիրող իրավիճակի ճշմարիտ գնահատականը, ո՛չ այս երկրում վերջապես քաղաքացիական հասարակարգի ստեղծումը, ո՛չ մարդ արարածի ինքնուրույն ապրելու, մտածելու, գործելու պարտականությունն ու իրավունքը: Ատելությունն էր մթագնել ուղեղները, ատելությունն էր առաջնորդը, և ամբոխանում էին: Սա՛ էր ձեռնտու ամբոխավար ընդդիմությանը: Եվ եղավ այն, ինչ պիտի լիներ, ինչ նախապատրաստում էին…
Նախադեպ էր
Սեպտեմբերի 25-ն էր: Բարոյականության, պարկեշտության դասեր տվող Վ. Մանուկյանի աջակիցները ձեռնարկեցին առաջին գրոհը ԱԺ-ի վրա: Ու առաջին անգամ բռնություն կիրառեցին հենց այդտեղ, բռնություն, որի հետևանքով միայն պատահաբար չզոհվեցին այն ժամանակվա ԱԺ խոսնակն ու փոխխոսնակը: Նախադեպ էր: Նախադեպ էր՝ պարտությունը չընդունելու, պարտությունից հետո հաշիվ մաքրելու, բռնություն գործադրողներին հետո հերոսացնելու: Ճանապարհը բացել էին, գլխավոր փորձն իրագործել:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։
Քաղաքականություն
Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ
Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։
NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:
1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ
2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա
ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ
3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ
4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ
5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ
6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ
7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ
8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ
9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ
10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ
«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ
12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ
13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ
14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ
««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ
16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ
17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:
Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Քաղաքականություն
Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ
«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել:
Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:
Քաղաքականություն
«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․
«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:
Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:
Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:
Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:
Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և Արխիվի տնօրեն»: