Արտաքին աշխարհ
Հենց այս պահին Դոնեցկը և Լուգանսկը ենթարկվում են աննախադեպ լայնածավալ հրետանային հարվածների ռազմաճակատի ամբողջ երկարությամբ (Տեսանյութ)
Հենց այս պահին Դենոցկը և Լուգանսկը ենթարկվում են աննախադեպ լայնածավալ հրետանային հարվածների, ռազմաճակատի ամբողջ երկարությամբ։
Կարծում եմ ,որ հիմա արդեն իրավիճակը համարյա հասել է ուղիղ պատերազմի։
Առավոտյան պարզ կլինի։ Եվ ի դեպ,Ռուսաստանում ԱՄՆ ի դեսպանությունը տարածել է հաղորդագրություն,որում զգուշացնում է Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին ահաբեկչական սպառնալիքի մասին ՌԴ ի տարածքում։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: