Արտաքին աշխարհ
Մոսկվայի օդանավակայաններում արդեն հետաձգվել է ավելի քան 200 չվերթ
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում միասին արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել են ավելի քան 200 չվերթներ:
Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ ՌԴ տարածքում ամբողջությամբ կասեցված են որոշ ուղղություններով թռիչքներ: Դատելով Flightradar24 առցանց ծառայությունից՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքներն արդեն դադարեցվել են ՌԴ-ի և Ուկրաինայի, Բելառուսի հարավային և կենտրոնական մասերի, Ռուսաստանի արևելյան և կենտրոնական շրջանների, Մոսկվայի հարևան շրջանների վրայով։
Թռիչքուղու գոտում արգելափակված է նաև Մոսկվայի շրջանի մի մասը։
Flightradar24 քարտեզը ցույց է տալիս, որ ինքնաթիռները չեն թռչում Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Կուրսկի, Տամբովի, Վորոնեժի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Ստավրոպոլի և մասամբ Կրասնոդարի երկրամասերի վրայով։
Ուկրաինան էլ այսօրվանից փակում է իր երկրի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար անորոշ ժամանակով:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: