Արտաքին աշխարհ
Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի:
Ուկրաինայի ղեկավարն ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի», – ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում մեկ ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, իսկ մեկ ուկրաինական տանկի դեմ՝ 50 ռուսական տանկ: Ըստ նրա, չնայած այդ տարբերությանը, ուկրաինական բանակը կռվում է, բայց հարցն այն է, թե որքա՞ն կարող է ուկրաինական բանակը դիմանալ ռուսական գերակշռող զորքերի դեմ:
Ինչպես հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ-ը՝ այդ համատեքստում նա կրկին բարձրացրել է Արևմուտքի ավելի ակտիվ ռազմական օգնության և հատկապես Ուկրաինայի «օդը փակելու» հարցը:
«Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի ստեղծելն անհրաժեշտ է ռուսական հրթիռները խոցելու համար. ես այդ մասին ասել եմ Բայդենին: Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը կարող է անել ավելին», – ասել է Վլադիմիր Զելենսկին:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: