Վիտալի Բալասանյանն է տվել հրամանը, որի հիման վրա մեր զորքերը լքել են իրենց դիրքերը Փարուխում ու փաստացի հանձնել են Քարագլուխը․ Արթուր Դանիելյան – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Վիտալի Բալասանյանն է տվել հրամանը, որի հիման վրա մեր զորքերը լքել են իրենց դիրքերը Փարուխում ու փաստացի հանձնել են Քարագլուխը․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցավ մոտ մեկ շաբաթ, ինչ մեր երկրի առաջադեմ հայրենասերները որոշել են որդեգրել շլանգ լինելու ռազմավարությունը: Շլանգ են ձևանում խորհրդարանական «ընդդիմություն» կոչեցյալի առաջնորդները, շլանգ են ձևանում այդ ֆրակցիաների պատգամավորները, ոչ պակաս շլանգի դեր են ստանձնել սրանց ֆեյսբուքյան քարոզիչները, որոնք օր ու գիշեր ձոներ են հյուսում այս, շլանգոկրատ խմբակի նախաձեռնած, Փաշինյանին կարտ-բլանշ տալու հերթական պրոցեսին: Միայն, թե այս անգամ օրերի հետհաշվարկ չեն անում:

Մեկ շաբաթ առաջ ես հայտնեցի, որ Քարագլուխը հանձնվել է գրավոր հրամանի հիման վրա, և որ այդ հրամանը ստորագրել է մի շատ ականավոր գործիչ: Դրա հետ մեկտեղ իմ հետևորդներին խորհուրդ տվեցի «ընդդիմություն կոչեցյալից» փորձել պարզել, թե ով էր այդ հրամանը ստորագրողը: Ես բնական է շատ լավ գիտեի, որ «ընդդիմադիր» փրկիչները հրաժարվելու են այդ հարցին պատասխանելուց, ու դրա համար պատճառ կա: Ինձ, սակայն, պետք էր, որ մարդիկ իրենց աչքերով տեսնեն, թե ինչ են իրենցից ներկայացնում այս գերպաթետիկ «հայրենասերները»:

Ցավոք իրականությունն ավելի դաժան էր, քան նույնիսկ ես էի պատկերացնում: Շլանգ են որոշել ձևանալ ոչ միայն այդ կրկեսի դերակատարները, այլ հանդիսատեսների մեծ մասը: Ինձ հայտնի երկու անձնավորություն կար, որ որոշեց անձամբ հետաքրքրվել Քարագլուխի հանձնման հրամանով: Մեկը մեր «փրկիչներից» մի քանիսին հարցրեց` ո՞վ էր հրաման տվողը, ինչին ի պատասխան ստացավ օրինաչափ՝ «չգիտեմ» պատասխանը: Պատասխանը ստանալուն պես նա փորձեց պարզել, թե ո՞նց կարա Արցախը փրկելով այդքան մտահոգված քաղաքական գործիչը չիմանալ ու չուզենալ իմանալ Քարագլխի ճակատագրի մասին, բայց դրան ի պատասխան ստացավ ագրեսիա, պաթոս ու զազրախոսություն:

Կրկնում եմ` շատ օրինաչափ է, որ էս մարդկանց պետք չէ իմանալ, թե ում հրամանով է հանձնվել Քարագլուխը: Ավելի ստույգ՝ նրանց պետք է չիմանալ, թե ով է այդ հրամանը տվել, քանի որ դա իրենց միակ, թեպետ շատ պրիմիտիվ կռուտիտը կարա լինի:

Բուն հարցի պատասխանը ստացել է իմ մեկ այլ հետևորդ` իմ ընկեր, իմ զինակից Տիգրանը, ով փորձել է հարցի պատասխանը ճշտել հենց արցախցիներից, Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր, Վիտալի Բալասանյանի դաշինքի անդամ մեկից, ում անունը Տիգրանը չցանկացավ նշել: Էս մեր արցախցի պատգամավորն ասում է, որ հենց Վիտալի Բալասանյանն է տվել հրամանը, որի հիման վրա մեր զորքերը լքել են իրենց դիրքերը Փարուխում ու փաստացի հանձնել են Քարագլուխը:

Ձեզ համար այս տեղեկությունը գուցեև ապշեցուցիչ լինի: Շատերդ կդժվարանաք հավատալ, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նման հրաման կարող էր տալ: Ավելին՝ եթե ես Բալասանյանի վարքագիծը չտեսնեի 44 օրյա պատերազմի ընթացքում, գուցե ինքս էլ զարմանայի: Ցավոք իմ տեսածի մեջ սա ոչ ամենազարմանալին էր, ոչ էլ նույնիսկ ամենազարհուրելին: Պարզապես ասեմ ձեզ, որ Փաշինյանը Քոչարյանի ու իր թայֆի վրա նենց կոմպրոմատներ ունի, որ դրանք հրապարակելուց հետո փողոցում հավաքված ժողովրդին կարա տանկերով տրորի, ու մարդկանց մեծ մասը ձեն չի հանի:

Ստեղ ոմանց մոտ կարա գայթակղություն առաջանա առիթից օգտվել ու փորձել սրբագրել բուն Փաշինյանի դերը մեր պարտության մեջ: Սակայն ես պիտի հիասթափեցնեմ այդ մարդկանց` էս էդ դեպքը չէ: Փաշինյանը թեպետ եղել է ծայրաստիճան զգուշավոր ու իրավական առումով գրեթե ետքեր չի թողել, այնուամենայնիվ կրում է կապիտուլյացիայի համար պատասխանատվության առնվազն կեսը: Մյուս կեսը, գեներալների համազգեստ հաքած, տարատեսակ «բալասանյաններն» էին:

Գեներալները գալիս, զեկուցում էին, որ ամեն ինչ նորմալ է, զորքը պաշտպանվում և արդյունավետ հակագրոհում է: Փաշինյանն էլ բռնում, էդ գեներալներին կոչումներ ու մեդալներ էր բաժանում, սրանք էլ հավեսով ընդունում էին: Բաժանելուն պես նա անցնում էր «հաղթելու ենք» արշավի համակարգմանը: Իսկ գեներալները շարունակում էին հազարներով զինվոր մատաղ անել, ինչի մասին Փաշինյանը չէր կարող տեղյակ չլիներ: Նրան ուղղակի հարմար էր դրա մասին չիմանալ այնպես, ինչպես «ընդդիմադիր» փրկիչներին հարմար է չիմանալ, որ Քարագլուխը իրենցից մեկն է հանձնել:

Քարագլուխի հանձման մասին ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է եղել դեպքից 3 շաբաթ առաջ: Ադրբեջանցիք պահանջել են այդ բարձրունքը ռուսներից, ռուսներ ասել են, որ կտան: Այս հրահանգը նրանք իջեցնում են Արցախի ՊԲ հրամանատարին, ով հրաժարվում է հրահանգը կատարել: Այնուհետև նրանք Արայիկ Հարությունյանին են հրահանգում հանձնումը կազմակերպել, Հարությունյանը նույնպես հրաժարվում է: Այստեղ ծնվում է փայլուն միտք՝ ստեղծել քաղաքական նախադրյալներ, որպեսզի արցախցիք ավելի հեշտ հնազանդվեն: Պայթում է գազատարը: Դրանից անմիջապես հետո ռուսները ասում են, որ ադրբեջանցիք կմիացնեն գազը, եթե Քարագլուխը հանձնվի: Սակայն պնդաճակատ արցախցիները միևնույն է մերժում են ու պնդում են, որ պատրաստ են առանց գազ նստել, բայց հողը չեն հանձնի: Ստեղ խաղի մեջ է մտնում հերոս Բալասանյանը: Գրավոր հրաման է արձակում ու պահանջում, որ Ասկերանի գնդի հրամանատարը հանի զորքը Փարուխից: Հարությունյան Արայիկը պահից օգտվելով Արցախի տեղեկատվական շտաբին ասում է որ հայտարարեն որ գազի վերականգնման շուրջ բանակցող է նշանակվել Բալասանյանը: Բալասանյանը իհարկե միանգամից հերքում է այդ ամբողջովին ճիշտ տեղեկությունը:

Ասկերանի գնդի հրամանատարը իրավացիորեն պնդում է, որ դիրքերը լքելու հրամանը ապօրինի է, քանի որ Բալասանյանը ոչ մի իրավունք չունի նման հրամաններ տալու, ինչից հետո ռուսական դաշնային հոգեբանական ողջ զինանոցը լծվում է այդ հրամանատարին վախեցնելու գործին: Իրեն փաստի առաջ են կանգնեցնում, որ եթե զորքը հետ չքաշվի, ռուս զինվորները ուժով են այդ հարցը լուծելու: Դրան զուգահեռ ասում են, որ հայերի փոխարեն ռուսներն են կանգնելու Փարուխում: Էս հրամանատարը ճարահատյալ հետ է քաշում զորքը, բայց ռուսները զարմանալիորեն չեն գալիս, ուշանում են այնպես, ինչպես 30 տարի առաջ ուշացան Սումգայիթում, հետո էլ Բաքվում…

Հետո, երբ թեման արտահոսում է, ռուսները ցայտնոտի մեջ փորձում են հերքել եղելությունը, հետո իրենք իրենց են հերքում ու պահանջում, որ ադրբեջանցիները դուրս գան դիրքերից: Բնական է` ադրբեջանցիք ելման դիրքեր չեն վերադառնում: Այս ամենն ընդամենը մեդիա ալիքը կոտրելու ռազմավարություն էր: Ռազմավարություն որտեղ իրենց ուրույն դերը խաղացին ռուսական ապատեղեկատվություն տարածող էս «ընդդիմադիր» փրկիչները: Իսկ մեր տղերքից երեքը զոհվում են Քարագլուխը վերադարձնել փորձելիս:

Փաշինյանը, ստեղծված իրավիճակը շահագործելով, սկզբից շատ ագրեսիվ է արձագանքում, պնդելով, որ ռուս խաղաղապահների վարքագիծը պետք է քննության արժանանա: Այս ագեսիվությունը նա հետո ծախում է Պուտինի վրա, Մոսկվա կատարված այցի ջամանակ, և շատ ավելի մեղմ ու գոհ տոնայնությամբ վերդառնում:

Ես հասկանում եմ, որ շատ հարմար ու հեշտ է ապրել մի արհեստական իրականության մեջ, որտեղ դու սիրում ես լավ տղուն ու ատում վատին: Հետևաբար, այդ արհեստական իրականությունը պահպանելու համար, ստիպված քեզ շլանգի տեղ ես դնում, երբ քեզ փաստեր են ներկայացնում, որոնք ցույց են տալիս, որ «լավ տղեդ» էլ վատից ոչնչով չի տարբերվում: Բայց ուշ թե շուտ բոլորդ էլ ստիպված եք լինելու առերեսվել դաժան իրականության հետ` ու այդ իրականության նպաստած ձեր անձնական շլանգության հետ: Ես ընդամենն ուզում եմ, որ դա մի փոքր ավելի շուտ լինի, քան` է: Ինչ-որ դժբախտ պատահականությամբ ես ստիպված եմ, ձեր` շլանգերիդ հետ մի հասարակության մեջ ապրել:

Հասկացեք, իրականում չկա նախկին ու ներկա: Դա իրոք կեղծ օրակարգ է ու սրա մասին հենց Սերժ Սարգսյանն է ասել, պնդելով, որ Փաշինյանին իշխանության են բերել արևմտյան և հյուսիսային որոշ օղակներ: Այնուհետև նա տվել է կոնկրետ Կարեն Կարապետյանի անունը: Կարեն Կարապետյանը համոզում է Սերժին հրաժարական տալ, իշխանությունը տալով իրեն, հետո փախնում է: Օնիկ Գասպարյանը տանուլ է տալիս պատերազմը, հետո փրկում է Փաշինյանին: Քոչարյանը մարեցնում է բողոքի ալիքն ու գնում կանխորոշված ընտրությունների… ու կան դեռ մարդիկ, որ այս ամենը լուրջ են ընդունում:

Այո´, Փաշինյանի ու Քոչարյանի մեջ կա որոշակի անտագոնիզմ: Դա պայմանավորված է նրանով, որ մեկը Ռուսաստանի դրածոն է, իսկ մյուսը փորձում է շեղվել դեպի արևմուտք: Այսինքն մեկը փորձում է Արցախի հանձնումը կապիտալիզացնել հանուն ռուսական շահի, իսկ մյուսը դա առաջարկում է որպես նվեր արևմուտքին: Ռուսաստանին պետք էր Արցախը որպես մանրադրամ թուրքերին Ուկրայինայից հեռու պահելու համար, արևմուտքին նույնը պետք էր հակառակ արդյունքմի համար: Արցախը չհանձնելու օրակարգը սրանցից ոչ մեկ չունի: Իսկ բոլոր նրանց, ովքեր չեն ուզում հանձնել Արցախը, նրանք երկուսով դաշտից հանում են այնպես, ինչպես հանեցին, օրինակ` Սերժին:

Այս ճահճից կա միայն մեկ ճանապարհ: Դուք պետք է ուզենաք չլինել շլանգ: Ձևը ես կարամ հուշեմ, օրինակ` մոտենում եք «փրկիչներին» ու հարցնում` ո՞վ է տվել Քարագլուխը հանձնելու հրամանը: Էդ հարցին անգամ հիմա նրանք չեն պատասխանելու: Հետևաբար մտեք ֆեսյբուք, նշեք «փրկչի» անունն ու հայտնեք բոլորին, որ այդ փրկիչը անբարոյական է: Մինչև սրանց հարցը չլուծենք, Փաշինյանին ու իր երկվորյակ Քոչարյանին ոչինչ չի սպառնալու:

Որ հասկանաք` ինչքան սերտաճած են այս երկու ճամբարները, ասեմ ձեզ ևս մեկ փաստ՝ «Շուշին դժբախտ քաղաք է» արտահայտության հեղինակը Փաշինյանը չէ, նա ընդամենն արտաբերել է այն, ինչ իրեն ասել է Բալասանյանը իրենց հանդիպման ընթացքում: Վիտալի Բալասանյանն այդ թեզը կրկրնում էր անդադար, հոկտեմբերի վերջից սկսած, երբ ադրբեջանցիք նոր էին մտնում Շուշի: Ասում էր նա դա յուրաքանչյուր մարդու, ում կհանդիպեր, անկախ վայրից: Մի քանի օր անց Բալասանյանը սկսեց քարոզել «Շուշին պետք է հողին հավասարեցնել» թեզը, դա էլ դե Իսկանդերով Շուշի խփելու նախերգանքն էր: Բնական է` երկու թեզն էլ թելադրվել էին Մոսկվայից: Եվ նույնիսկ սա ամենազարհուրելին չէ…

Հ.Գ. Կանխատեսելով քոչենց ինքնամոռաց «բա Սերժը, բա Սերժը» ոճի քոմենթները` ասեմ` Սերժին ես հարգում եմ, զուտ նրա համար, որ չի հանձնվում, փորձում է սրանց հետ պոկեր խաղալ, բայց, անկեղծ ասած, ես դրա իմաստը չեմ տեսնում»:

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները