Մի բան ասեմ ու շառս քաշեմ գնամ։Արդեն հազար անգամ ասել եմ, որ հեռուստալուրերից միայն «Ազատության» լուրերին եմ հետեւում, մեկ էլ Հ1–ի։ Հ1–ին հետեւում եմ, որ ամեն օր համոզվեմ, թե ինչ էշավարի է աշխատում իմ եւ բոլորիդ հարկերի հաշվին աշխատող հեռուստաընկերությունը, «Ազատությանն» էլ հետեւում եմ, որովհետեւ միայն այս լրատվամիջոցը բավարար է` ընդհանուր պատկերացում կազմելու համար հայաստանյան քաղաքական անցուդարձի մասին։ Ռոբասերժիկների որջերը մտած չկամ, սրանց մասին պատկերացում եմ կազմում ֆեյսբուքյան արձագանքներից։Ինչո՞ւ են ռոբասերժիկներն այդպես ատում «Ազատությանը»։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ չպիտի լինի էդ ատելությունը, որովհետեւ այս լրատվամիջոցը մշտապես ուղիղ եթերով ցուցադրում է սրանց միԾինգները, երբեք չի հեգնում, նույնպիսի հետեւողականությամբ ցուցադրում է սրանց իրական «փրկչի» դատավարությունը, եթեր է տրամադրում գլխավոր ամբաստանյալի բոլոր փաստաբաններին, էլ չասեմ` կինոաստղի կարգավիճակ է ձեռք բերել այստեղ ռոբիկի որդին։Ուրեմն, ինչո՞ւ են ատում։ «Ազատության» լրագրողի ականջի տակ ինչո՞ւ ոռնաց էն աղջիկը, ինչո՞ւ քաշքշեցին լրագրողին, ինչո՞ւ սպառնացին, որ եթե իրենք գան, փակելու են «Ազատությունը»։Որովհետեւ էս «փրկիչներին» խոսքի ազատություն չի պետք։ Սրանց պետք են որջեր, որտեղ ամեն օր բարբաջում են զանազան արնախումներ, որ ժողովրդին «նախիր» ու «ժեխ» են ասում, խոստանում են սպանել, կախել քառատել, որտեղ սուտը հացուպանրի պես են լափում ու մարսում, եւ էս ֆոնին «Ազատությունն» իրոք անընդունելի է, որովհետեւ այստեղ չեն հայհոյում, այստեղ ամեն ինչ անում են, որ բոլոր ուժերի ներկայացուցիչները խոսեն, եւ այստեղ մուտք չունեն խուլիգաններն ու մարդակերները։Իսկ թե ինչու են օր օրի լկտիանում էս բանդաները, դե դրա պատասխանն էլ գիտեն թավշոտած էնբաները։Եվ այսպես արձանագրենք. Հայաստանում ռոբասերժական տարիներին ամենաանպաշտպանը լրագրողներն էին, լրագրող Նիկոլի օրոք նույնքան եւ ավելի՛ կրկին անպաշտպան են լրագրողները։Ողբերգազավեշտական փաստ է։