Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ այսպիսով, կարելի է ենթադրել, որ ամբողջ ռազմական ղեկավարությունը դուրս է գալիս քաղաքական իշխանության դեմ։ 

Թերևս, կարելի է ենթադրել, որ երեկ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ երեկվա աշխատանքից ազատումը ռազմաքաղաքական էլիտան անընդունելի է համարել և դա վերջին կաթիլն է եղել երկիրը կործանման տանող վարչապետի դեմ դուրս գալու համար։ 

Հայտարարությունը՝ ստորև.

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: 

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: 

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ  ուսուսի մարտնչել թշնամու դեմ: 

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ: 

Հայտարարությունը ստորագրել են.

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյան 
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյան
ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Անդրանիկի Աբրահամյան
Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Ջանիբեկի Փարվանյան
ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյան
ԶՈւ կապի զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Նորիկի Շահնազարյան
ԶՈւ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Սամսոնի Հարությունյան
ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Գրիշայի Վարդանյան
ԶՈւ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Ժորայի Մաթևոսյան
ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Պողոսի Մարգարյան
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Ռազմիկի Մուրադյան
ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման  վարչության պետ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյան
ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետ, գնդապետ Սուրեն Ալյոշայի Հարությունյան
ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ալիբեկի Ասլանյան
ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, Բ/Ծ գնդապետ Սահակ Ռոբերտի Օհանյան
ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Վասպուրակի Նշանյան
ԶՈՒ ԳՇ ՌԷՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արթուր Սերգեյի Կումելով
ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության պետ, գնդապետ  Վարդան Մանվելի Սահակյան
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ  Արա Միքայելի Պետրոսյան
ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գրիգորի Գևորգյան
ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյան
ԶՈՒ ԳՇ օպերատիվ  գլխավոր վարչության Ռազմավարական պլանավորման վարչություն պետ, գնդապետ Արմեն Արամայիսի Առստամյան
ՀՀ ԶՈՒ ՊԳ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Յակովի Սեյրանյան
ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության  վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Աշոտի Քոչարյան
ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչու- թյան պետ, գնդապետ Արամ Ժորայի Գրիգորյան
ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ  Հրաչ Լյուդվիկի Ստեփանյան
ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության Զորահավաքային  վարչության պետ, գնդապետ Գագիկ Բենիկի Ղուլյան
ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Տեղեկատվական վերլուծական Վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Լեւոն Միշայի Դավիդյան
ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Հատուկ նշանակության եւ զորային հետախուզության վարչության պետ, գնդապետ Արտակ Սաշիկի Ասատրյան
ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության ռադիոէլեկտրոնային եւ տեխնիկական միջոցներով հետախուզության վարչության պետ, գնդապետ Արթուր Ալբերտի Թեւանյան
ԶՈՒ ԳՇ գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության պետ, գնդապետ Ռուստամ Աշոտի Կարապետյան
ԶՈՒ ԳՇ ստանդարտացման եւ չափագիտությանծառայության պետ, գնդապետ Գեորգի Աշոտի Վարդանյան
ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ-գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, Գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյան
1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Համլետի Պողոսյան
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Ռոբերտի Հարությունյան
3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրով
4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Էմիլի Բուդաղյան
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդիայի Գրիգորյան

Advertisement

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները