Արտաքին աշխարհ
Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը մինչև «աղբայինի»` բացասական կանխատեսմամբ
Fitch վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը B+-ից մինչև B կամ «աղբայինի», հետագա բացասական կանխատեսմամբ, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Պարզաբանվում է, որ պատճառներից մեկը երկրում աճող գնաճն էր։ Գործակալության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2023 թվականը Թուրքիայում միջին տարեկան գնաճը կարող է հասնել 71,4 տոկոսի։
Fitch-ը հավելել է, որ Թուրքիայի քաղաքականությունը, որը վերջին շրջանում գնալով ավելի անկանխատեսելի է դառնում, հրահրում է «պարույր գնաճ» և խոչընդոտում է դեպի երկիր կապիտալի ներհոսքին։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: