Արտաքին աշխարհ
YouTube-ն արգելափակել է Տիգրան Քեոսայանի ալիքը
YouTube-ն արգելափակել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Кеосаян daily» ալիքը։ Այս մասին Telegram-ում հայտնել է նրա կինը՝ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Նա պատմեց, որ Քեոսայանին «բլոկել» են հարթակում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Քեոսայանն ինքը չի տխրել այդ լուրից. «Իհարկե, առանց պատճառաբանության, ինչպես ընդունված է այնտեղ «համայնքում»։ Իսկ նա միայն ուրախ է»,-հավելեց Սիմոնյանը։
Նա հղում է տվել Rutube-ում Քեոսայանի ալիքին, որտեղ ռեժիսյորն ասել է, որ հարթակն ամբողջությամբ հեռացրել է ալիքի բոլոր նյութերը՝ «կանոնների լուրջ կամ կրկնվող խախտումների պատճառով»։ Ավելի վաղ Քեոսայանի դեմ պատժամիջոցներ էին կիրառել Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան։
Սա առաջին դեպքը չէ, երբ արգելափակվում են ռուսալեզու ալիքները։ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո արգելափակվել են նաև RT, Sputnik, «Россия 24», «РБК», НТВ հեռուստաալիքները։ Հունիսին վիդեոհոսթինգը արգելափակել է Արկադի Ռոտենբերգի «Красный Квадрат» մեդիա ընկերության ալիքները։ Ընկերության արտադրանքի թվում կան հայտնի ծրագրեր, այդ թվում՝ «Давай поженимся!» և «Модный приговор». Այս հաղորդումների առանձին ալիքները նույնպես անհասանելի են դարձել։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: