Երբ քո վրա նշան բռնած կրակում են ու դու փորձում ես այդ կրակոցը հետ մղել լավ բանաստեղծությամբ, ուրեմն դու Պուշկինն ես ու հաստատ մեռնելու ես:
Երբ նույն մարդը քեզ խաբում է մի քանի անգամ ու դու նրան մասսայական չափալաղելու ու վրեն թքելու փոխարեն պատրաստվում ես քննարկել իր հետ մի նոր ստի պայմանները, ուրեմն տղամարդկության ու պատվի մասին դու տեղյակ ես զուտ թեորիայի մակարդակով: Պրակտիկ դաշտում դու մարմնավաճառ ես:
Եվ վերջինը: Հայաստանում բնակվող մի զանգված կա, որոնց նույնիսկ պետք չէ փորձել քաքից հանել: Դա նրանց բնական միջավայրն է, քանզի քաքը ընկնելով նրանք ոչ թե փորձում են դուրս գալ, այլ սկսում են հարմարվել, տեղավորվել:
Այսպիսով:
Եթե քեզ հարվածում են՝ պատասխանիր հարվածով:
Եթե քեզ անդադար ստում են՝ նվաստացրու ու ռադ արա քո շրջապատից»: