Նիկոլը շատ վատ ղեկավար է, շատ–շատ վատ ղեկավար, արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա։ Ուղղակի` չկա, ՉԿԱ՛։Բայց հերիք չի՞ գնաք–գաք ու կախվեք Աշոտիկի որոշ տեղերից։ Հա՛, իրեն ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ բայրաքթարը չի խփել։ Սիրտներդ կհանգստանա՞ր, որ ինքն էլ զոհվեր։ Ինչնե՞րդ կավելանար։ Մեր զոհերը կփրկվեի՞ն։Իսկ ձեր մարդակերներ ռոբասերժիկների ընտանիքներից ո՞ւմ գլխից է մազ պակասել։ Մեկի անունը տվեք։Ամոթ է, էլի։ Էդ անասնական գլխակերությանը վերջ տվեք էլի։Դուք էդ Աշոտիկին հարցրե՞լ եք` ինքը գոհ ու երջանի՞կ է, որ իր հայրը վարչապետ է։ Գուցե թաքուն երազում է էն ժամանակները, երբ հայրն ընդամենը Հայկական ժամանակ–ի խմբագի՞րն էր։Գուցե էն ժամանակ ինքն իրո՞ք երջանիկ էր, ու ամեն շուն–շանգյալ անեծքի տոպրակը չէր բացում իր հասցեին։Լավ է կռվել, վատ է կռվել` ինչ է արել` ես չգիտեմ։ Իսկ դուք գիտե՞ք։ Ինչքան կարողացել է, էնքան էլ կռվել է։Հայհոյում եք` հայհոյեք Նիկոլին ինչքան ուզում եք, հերիք է կռկռաք էրեխեքի վրա։ Հատկապես էն էրեխեքի, որ ոչ մի ձեւով չեն խառնվում քաղաքականությանը։