Ժամանց
10 բան, որ լավ տղամարդիկ երբեք չեն անում հարաբերություններում (Տեսանյութ)
1. Նա երբեք չի քննադատի Ձեր արտաքին տեսքը:
2. Նա չի ներխուժի Ձեր անձնական տարածք:
3. Նա երբեք չի զրկի Ձեզ մոտիվացիայից:
4. Նա միշտ կգնահատի Ձեզ:
5. Նա երբեք չի ստիպի Ձեզ զգալ անկարևոր:
6. Նա երբեք չի ստիպի Ձեզ միայնակ զգալ իր հետ հարաբերություններում:
7. Նա չի դավաճանի Ձեզ:
8. Նա Ձեր նկատմամբ երբեք անհարգալից չի լինի:
9. Նա չի խուսափի լուրջ խոսակցություններից:
10. Նա երբեք դիտավորյալ չի նեղացնի Ձեզ:
Cluber
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: