Բաց նամակ Իլհամ Ալիևին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Բաց նամակ Իլհամ Ալիևին

Գեղամ Օհանյանը ֆեյսբուքում գրել է.

Բաց նամակ Իլհամ Ալիևին

Բարև ձեզ պարոն Ալիև, ինչպես տեսնում եք մեր երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, դրա համար կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս և համոզված եղեք, մեր երկրում այս համոզմունքին են տասնյակ հազարավոր մարդիկ։

Վերջին երեսուն տարվա մեջ ձեր երկիրը երկրորդ անգամ հրահրեց լայնածավալ մեծ պատերազմ։ Առաջին պատերազմն ընթացավ 2 տարուց ավելի, դուք պարտվեցիք։ Երկրորդ պատերազմը, որ կրկին տեղի ունեցավ ձեր նախաձեռնությամբ, ընթացավ ընդամենը 43 օր, դուք հաղթեցիք, եթե իրապես ձեզ հաղթած եք համարում։
Ենթադրում եմ, որ դուք լավ եք գիտակցում այս երկրորդ պատերազմի ելքը, եթե այն, ինչպես առաջին պատերազմը, ընթանար մեկ կամ երկու տարի։ Ավաղ դուք հաղթեցիք նաև դիվանագիտական հարթակում և պատերազմն արագ ավարտվեց։

Դուք պարտությունից հետո 30 տարի ձեր ժողովրդին սնեցիք մեր նկատմամբ ատելությամբ և պիտի խոստովանեմ, որ լավ պատրաստվեցիք մեր դեմ, նույն ժամանակ պիտի խոստովանեմ, որ մենք 30 տարի թերագնահատեցինք ձեզ և արդյունքում եղավ այն ինչ եղավ, ամեն ինչ բնական է․․․

Բայց եկել եմ ասեմ, որ ձեր միլիարդավոր դոլարների դեմ պայքարում էր հայ կամավորը, ով պատերազմի առաջին իսկ ժամերին շտապեց մարտադաշտ։ Ձեր վարձկանների ու պայմանագրային պատրաստված ստորաբաժանումների դեմ կանգնած էր 18 տարեկան հայ զինվորը՝ հայ տղամարդը։ Մի բան, որ երբեք չես գնի ոսկով ու դրամով, դուք դա լավ գիտեք, որովհետև զրկաված եք դրանից։ Եվ դա տեսակ կոչվածն է, այն տեսակը, որը ժառանգվում է սերնդեսերունդ ունենում է իր սեփական, ոչ թե գողացված մշակույթը, ունենում է իր հազարամյակների դարբնոցում մշակված լեզուն, ունենում է իր բարոյական համակարգը ու այդ ամենը պահելու բնական կարիքը։Պատկերացրեք, եթե այս ամենին գումարվեր միլիարդավոր դոլարներ ու զինտեխնիկա, ի՞նչ կլիներ այդ ժամանակ։ Պատկերացրեք ու պատրաստվեք հաջորդ պատերազմին, որովհետև մենք սա մարսել ուղղակի չենք կարող ու դուք դա շատ լավ գիտեք։ Գողի սիրտը միշտ դող է լինում…

Այսօր ձեր ճաղերի հետևում են մեր հարյուրավոր երիտասարդներ, զինվորներ, որոնց դուք ցինիկաբար դիվերսանտ եք անվանում։ Դուք անգամ ձեր մեջ ուժ չեք գտնում պահել ձեզ հաղթողին վայել, որովհետև դուք ձեր էությամբ պարտված եք կյանքին։

Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից Կոմիտաս հնչում ու վերադառնում Աստծո շունչը…

Հարգանքներով, ձեր դարավոր թշնամի հայ շարքային կամավոր․․․

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները