Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խաղարկության արդյունքում ստանալ Մալդիվներում հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաև iPhone 14-ի՝ 5, իսկ ավանդի՝ 35 սերտիֆիկատ:
Արշավին մասնակցել կարող են Բանկի հաճախորդ Mastercard քարտապանները, որոնք ունեն կամ կներբեռնեն Converse Mobile հավելված և Mastercard քարտով/քարտերով կկատարեն հանրագումարային 200,000 ՀՀ դրամ և ավել ընդհանուր գումարի անկանխիկ գործարքներ:
01.08.2022-30.09.2022թթ. ներառյալ հանրագումարային յուրաքանչյուր 200,000 ՀՀ դրամ անկանխիկ գնումի համար Mastercard քարտապանը կստանա խաղարկությանը մասնակցելու մեկ հնարավորություն, ինչը նշանակում է, որ որքան մեծ է գնումների գումարը, այնքան մեծ է խաղարկության ընթացքում շահելու հավանականությունը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողները պատահականության սկզբունքով կորոշվեն Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով։
Բանկի հաճախորդ կարելի է դառնալ և արշավին մասնակցել` ընդամենը պատվիրելով Կոնվերս Բանկի Mastercard վճարային քարտ առցանց տարբերակով կամ մասնաճյուղերում:
Ալցիայի մանրամասները՝ https://bit.ly/3bVziYh, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: