Արտաքին աշխարհ
Սա պլանավորում են կառուցել Դուբայում ու այն արժենալու է 5 միլիարդ դոլար. Տիեզերք
Սա պլանավորում են կառուցել Դուբայում ու այն արժենալու է 5 միլիարդ դոլար ![]()
Լուսնի տեսքով այս հսկայական հանգստյան գոտու նախագիծը պատկանում է կանադական Moon World Resorts ընկերությանը․․․ այն պլանավորում է չորս այսպիսի հանգստյան գոտիներ կառուցել աշխարհի տարբեր հատվածներում ))
Ու որպես առաջին նպատակակետ է ընտրվել ԱՄԷ-ի ամենախոշոր քաղաքը՝ Դուբայը ))
224 մետր բարձրություն ու 198 մետր տարամագիծ ունեցող այս լուսնային կրկնօրինակը ունենալու է 4000 տարբեր համալիրներ, ու նախատեսվում է այստեղ ընդունել տարեկան մեկ միլիոն այցելու ![]()
Իսկ այցելուները իրենց հանգիստը վայելելուն զուգահեռ հնարավորություն են ստանալու «այցելել» մեր բնական արբանյակ․․․ բայց ոչ թե ֆիզիկապես այնտեղ լինել, այլ ուղղակի այստեղ ստեղծված հատուկ սենյակների միջոցով իրենց մի պահ պատկերացնել լուսնի մակերևույթին կամ լուսնային բազաներում ))
Ի դեպ, կազմակերպությունից պլաններ ունեն նաև ապագա լուսնային հանգստյան գոտում աստղագնացների համար նախատեսված պարապմունքներ անցկացնել ![]()
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: