Խնդիրն աբրահամ գասպարյանների գոյությունը չի։ Խնդիրն այն է, որ աբրահամ գասպարյանը չի վախենում, որ հարևանները, կոլեգաներն ու ազգականները կդադարեն իր բարևն առնել` Արման Մուսինյանին տված խայտառակ պատասխանի համար, անկախ այն բանից, թե այդ հարևանները, կոլեգաներն ու ազգականները ինչ են մտածում առաջին նախագահի մասին։ Սա նեգատիվ սելեկցիայի հրաշալի օրինակ է։ Այսինքն` որ նման ակնհայտորեն ու անվիճելիորեն ամոթալի վարքագիծը ոչ միայն չի պատժվում, այլ նույնիսկ քաջալերվում է (տեսանյութի տակ արված գրառումները վկա)։ Սա նաև հրաշալի ու հերթական օրինակն է այն բանի, որ մեր ճգնաժամը քաղաքական չի, քաղաքակրթական է։