Այսօր նամակ եմ ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Այսօր նամակ եմ ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում գրել է.

Այսօր նամակ եմ ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Arman Tatoyan-ին, ներկայացնում եմ ստորև.
Հարգելի պրն. Թաթոյան.Հայաստանում ներքաղաքական տրամադրությունները հասել են լարվածության գագաթնակետին, և այդ տրամադրություններից արդարացիորեն անմասն չեն նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, այդ մարդիկ օգտվում են իրենց քաղաքական դիրքորոշումն ունենալու ու ազատ խոսքն իրացնելու Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքից, չխախտելով այլ քաղաքացիների՝ մասնավորապես ընդդիմության ներկայացուցիչների և նրանց աջակիցների իրավունքներն ու ազատությունները: Այս ֆոնին սակայն, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և համակիրներ, օգտվելով իրենց պատկանող, իրենց կողմից ղեկավարվող, կամ իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցում իրական կամ կեղծ օգտատերերի էջերի հնարավորություններից՝ այլ կերպ ասած գործի դնելով հսկայական քարոզչամեքենա, անձնական բնույթի հայհոյանքներով ու մարդու առողջությանն ուղղված սպառնալիքներով խախտում են Հայաստանի այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Վերջին օրերին այդ մարդկանց և խմբերի թիրախում են մասնավորապես մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ Հովհաննես Ազոյանն ու Սոս Ջանիբեկյանը: Վերջիններիս գործունեության մասին կարծիքները բևեռայնորեն տարբեր են, սակայն մեկ բան աներկբա է՝ հանրության շրջանում նրանք համարվում են մշակույթի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, ու վերջիններիս հանդեպ ցանկացած սպառնալիք անուղղակի կերպով ուղղված է նաև Հայաստանի քաղաքացիների ու այլ բնագավառի ներկայացուցիչների:Հաշվի առնելով վերոգրյալը, դիմում եմ Ձեզ, խնդրելով մարդու իրավունքների պաշտպանին տրված լիազորությունների շրջանակում ապահովվել այդ քաղաքացիների իրավական պաշտպանությունը, և անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հետագա սպառնալիքների, մարդուն ու նրա ընտանիքի անդամների արժանապատվությանն ուղղված վիրավորանքների կանխման համար:
Հարգանքով`Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն՝ Մանուկ Նիգոյան

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները