Ես ձեզ չեմ հայհոյի, որովհետև ձեր ցեղախմբից չեմ, բայց կասեմ ամբողջ ճշմարտությունը․ Հովհաննես Ազոյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Ես ձեզ չեմ հայհոյի, որովհետև ձեր ցեղախմբից չեմ, բայց կասեմ ամբողջ ճշմարտությունը․ Հովհաննես Ազոյան

Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքում գրել է․

Ես լուռ ու համբերատար սպասեցի ու կարդացի ձեր պղտոր հոգու և կեղտոտ բերանի բոլոր հայոյանքները` իմ հասցեին ուղղված, քանի որ ես խաղաղության կոչ էի արել Ադրբեջանի նախագահին։Այս նամակիս հասցեատերը դուք եք և ոչ թե իմ պես մտածող մարդիկ, կամ այն մարդիկ, ովքեր ճիշտ չէին ընկալել գրածս, գուցե և փոքր ինչ անփույթ ձևակերպմանս պատճառով, բայց լուռ էին։ Եվ ուրեմն, ուշադիր կարդացեք։Ես ձեզ չեմ հայհոյի, որովհետև ձեր ցեղախմբից չեմ, բայց կասեմ ամբողջ ճշմարտությունը։ Նախևառաջ դուք հայ չեք, որովհետև հայերեն նորմալ գրել չգիտեք, էլ չեմ խոսում հոդաբաշխ խոսք կառուցելու կամ բովանդակություն պարունակող նախադասություն կազմելու մասին։ Հետո դուք քրիստոնյա էլ չեք, քանզի քրիստոնյան չի կարող չսիրել խաղաղություն ու, առավել ևս, հայհոյել, ատել խաղաղություն քարոզողին ու ցանկանալ նրա մահը։ Դուք նույնիսկ մահմեդական չեք, որովհետև ձեր այդքան սիրած մահն աննպատակ է, գաղափարազուրկ։ Դուք անգամ ազգություն չունեք։Դուք ընդամենը գարշելի մի փոքր ցեղախումբ եք, որ սիրում եք հայհոյել ու բռնության կոչեր անել, պատերազմ հրահրել. դե իսկ պատերազմի ժամանակ փախնել սրիկայի պես ու հետն էլ մի բան գողանալ։ Իսկ հետո ծակերից դուրս գալ ու ագրեսիվ կերպով գոռալ` դավաճան։Ձեր լափառոշ բերանի ու դավաճան տեսակի պատճառով է, որ երկու հարևան ժողովուրդներ պատերազմում են ու կորցնում իրենց անմեղ զավակներին։Սիրելի հայրենակիցներ, այս վախկոտ, բայց թույլին ճնշող, քծնող, խաբեբա, թալանող, մեջքից հարվածող ու դավաճան տեսակը մեզ գցել է համաշխարհային թյուրիմացության մեջ։Սրանց պատճառով մենք կորցրել ենք աշխարհի վստահությունը մեր երկրի նկատմամբ և անգամ չենք կարողանում մեր գերիներին վերադարձնենք տուն։ Սրանք են մեր երկու ժողովուրդների իրական թշնամին, գուցե և անգիտակից։Սիրելիներս, մենք պետք է սթափվենք, ազատվենք սրանց ստեղծած կեղծ արժեքային համակարգի փլատակներից ու վաստակենք մեր քաղաքակիրթ ազգի արժանապատվությունը։ Սա մեր վերջին պատմական հնարավորությունն է։Հանուն անմեղ զավակների հիշատակի։Հանուն մեր հարևանների հետ բարեկամության։Հանուն աշխարհի խաղաղության։ Ձեր սիրելի` Հովհաննես Ազոյան։Հա ու մոռացա ասել։ Հենց պատերազմի առաջին օրը, սեպտեմբերի 27-ին իմացա, որ որդի եմ ունենալու։Անունը Արամ Լուի։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները