Կատարյալ մայմունություն. կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես. ուրեմն՝ բարձրագույն կրթություն չունես. Բագրատյանը՝ Մարուքյանին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Կատարյալ մայմունություն. կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես. ուրեմն՝ բարձրագույն կրթություն չունես. Բագրատյանը՝ Մարուքյանին

Էդմոն Մարուքյանի խնդիրը չի պարպվել. մի 2 շաբաթ առաջ ստիպված էի հանրությանը տեղյակ պահել առ այն, որ վարչապետության աթոռին ձգտող սույն անձը հանրությանը սուտ տեղեկատվություններ է ներկայացրել իր կրթության, համալսարաններ ավարտած լինելու, դիպլոմների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կասկածներ էի հայտնել. նրբորեն կեղծել էր բարձրագույն (բակալավր) կրթություն ստացած լինելու տեղեկատվությունը։ Այնուհետեւ, ԱԺ կայքում կեղծել էր արտասահմանում անցկացրած մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա կուրսերը՝ ներկայացնելով դրանք բարձրագույն կրթության համատեքստում։ ԷՄ-ն (Էդմոն Մարուքյանը-խմբ) մի «ճարպիկ» տեսաուղերձով ինձ պատասխանել էր, թե ահա տես իմ դիպլոմները։ Խոսքը համոզիչ դարձնելու նպատակով ասել էր, որ ինքն իմ ծննդականը չի տեսել։ Դա չի նշանակում, որ ես չեմ ծնվել։ Մի խոսքով, կատարյալ մայմունություն։

Հիմա ըստ էության։ Ես չէի ասել, թե նա բարձրագույն կրթության դիպլոմ չունի։ Կասկածել էի, որ այն կեղծ է։ Եվ իրոք, ԱԺ կայքի իր կենսագրականում նա գրել է, որ 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 2002-ին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտը։ Այս ինստիտուտը վաղուց արդեն փակված է։ Էդմոնին հարց ենք ուղղում. այդ ինչպե՞ս ես համ ծառայել, համ սովորել։ Ձեր դասերը նշանակված էին շաբաթ-կիրակի օրերը, պլյուս ամեն մի սեսիայի ժամանակ 1 ամիս արձակուրդ։ Հիմա կամ չես ծառայել, կամ չես սովորել։ Ի՞նչ ես քեզ չհասկացողի տեղ դնում։ Բացատրի։

Եթե չես բացատրում, ապա քրեորեն հետապնդելի արարք ես կատարել։ Հիմնավոր կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես։ Ուրեմն բարձրագույն կրթություն չունես։ Եթե բակալավրիատ չես ավարտել, ապա ի՞նչպես ես 2007-ին ավարտել ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Եվ հետո, 2006-ին ավարտել ես Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, իսկ 2010-ին Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Հասկացանք որ ավարտել ես։ Բայց ե՞րբ ես ընդունվել եւ քանի օր կամ շաբաթ (միգուցե ամիս) ես սովորել։ Ինչո՞ւ ես մարդկանց շփոթեցնում, մոլորեցնում։ Առաջիկայում կներկայացնենք նաեւ գրագրությունն ու շփումները այդ բոլոր ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի հետ։

p.s. Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք պետք է հետաքրքրեն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին, ԱԺ Նախագահ Ա.Միրզոյանին եւ ԱԺ էթիկայի հանձնաժողովին։ Այս շուստրին մոլորեցնելով մեր բարի ու համբերատար միամիտ լոռեցիներին քվեներ է ստացել, Երեւան է եկել՝ շարունակելով խաբել այստեղի միամիտներին, նույնիսկ շահել օրվա իշխանությունների ուշադրությունն ու ֆինանսները, եւ հիմա էլ նոր պաշտոնների հավակնություններ է ներկայացնում։ Մի անգրագետ Ենոքավանից արդեն ջնջել է Արցախը, ջնջում է Հայաստանը։ Հիմա սրա հե՞րթն է»:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները