Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը գրում է.
« Քիչ առաջ իրեն լրատվական համարող մի կայք գրել է, թե իբր Սուքիասյանը ցանկանում է գնել Երևանի տարածքի բուհերն ու թուրքերի հետ համատեղ հիմնել հյուրանոցային բիզնես: Սուտ է, կեղծիք է, հորինվածք է… Նման ստորություն հորինողներն իրենք են պատրաստ նման գործարքների: Անիմաստ գործ է: Որքան էլ ստեր հորինեք, միևնույն է, ճշմարտությունը հասանելի է մեր հայրենակիցներին»: