Տեր-Պետրոսյանն իձն մոտ ասոցացվում է մի հսկա ծառի հետ, որի մարմնին հարձակված-կպած են հազարավոր մժեղներ, որոնք և սնվում են և փորձում են ուտել այն, և բավական է նրան մի լավ թափ տալ իրեն և բոլոր այդ տզրուկները վայր կթափվեն, բայց այդ վիճակը, կարծես, նրան չի անհանգստացնում, նա ուրիշ խնդիրներ ունի:Եվ, այնուամենայնիվ, մի ակնհայտ «սխալ» ես տեսնում եմ առաջին նախագահի կադրային-մարդկային քաղաքականության մեջ. դա իր մեծության, բարձրության հետ համադրվող նրա պարզ, մարդկային, անմիջական վերաբերմունքն է իրենից շատ ավելի համեստ մտավոր հնարավորությունների տեր մարդկանց հետ, որոնք դրա արդյունքում այնքան են մեծամտանում, որ իրենց թվում է, թե իրենք այնքան են աճել, որ հենց այդպես, կարող են շատ հանգիստ քննել, քննադատել նրան, նրա քայլերը: Այն ինչ, իմ խորին համոզմամբ, բոլոր այդպիսինները հայտնվում են հիմար վիճակում, կողքից դա առավել քան տեսանելի է: