Արտաքին աշխարհ
Ջաբրայիլ մտնելու փորձ կատարելու ժամանակ բերման են ենթարկվել ադրբեջանցի չորս տղամարդիկ
Ֆիզուլիի շրջանի չորս տղամարդ, ովքեր փորձել են մուտք գործել Ջաբրայիլի շրջան, բերման են ենթարկվել, հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ֆիզուլիի շրջանի բնակիչները՝ Սալիմ Գասիմովը և Էլչին Աբդուլլաևը, հարբած վիճակում մեքենաներ վարելով, փորձել են մեքենայով հասնել Ջաբրայիլի շրջանի այն տարածք, որը դեռ ականազերծված չէ։ Նրանց ավտոմեքենաներում եղել են ուղևորներ։ Բոլորը բերման են ենթարկվել: Իրավախախտների նկատմամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: