Պոզները այս հարցերը չի տվել Քոչարյանին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Պոզները այս հարցերը չի տվել Քոչարյանին

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է․

Իմացա երկրի թիվ մեկ ամբաստանյալը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերությանը։ Դիտողներին մի քանի հարց տամ․

Պոզները հարցրե՞ց 98թ․ կեղծ տեղեկանքով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։

Հարցրե՞ց նախագահական ընտրություններում գործադրված բռնությունների և համատարած կեղծիքներով ընտրությունների մասին։

Հարցրե՞ց 98թ․ օգոստոսի 6-ին գլխավոր դատախազի սպանության մասին։

Հարցրե՞ց 98թ․ Կոնյակի գործարանի կասկածելի սեփականաշնորհման գործընթացի մասին։

Հարցրե՞ց, որ 98թ․ Քոչարյանը համաձայնեց Մինսկի խմբի առաջարկած Արցախի և Ադրբեջանի ընդհանուր պետության գաղափարին։

Հարցրե՞ց 98թ․ դեկտեմբերի 10-ին ռազմական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունու սպանության մասին։

Հարցրե՞ց 99թ․ փետրվարի 9-ին փոխոստիկանապետ Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպանության մասին։

Հարցրե՞ց 99թ․ հոկտեմբերի 27-ին Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի և Ռուբիկ Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի և Արմենակ Արմենակյանի և պետնախարար Լեոնարդ Պետրոսյանի սպանությունների մանրամասների մասին։

Հարցրե՞ց 99թ․ Հոկտեմբերի 27-ին հաջորդած քաղաքական հետապնդումների և հալածանքների մասին։

Հարցրե՞ց 2001թ․ ԱՄՆ Քի Ուեսթ կղզում Մեղրիի փոխանակման ծրագրի մասին և Հայաստանի տված համաձայնության մասին։

Հարցրե՞ց 2002թ․ Գույք պարտքի դիմաց գործարքի մասին, որով Հայաստանը կուտակած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ։

Հարցրե՞ց 2003թ․ կրակոցներով և ջարդարարությամբ ուղեկցված նախագահական ընտրությունների մասին։

Հարցրե՞ց 2003թ․ պահուստային 1.4 տոննա ոսկին $17 միլիոնով վաճառելու առեղծվածային պատմության մասին։

Հարցրե՞ց 2003թ․ Աշոտ Բլեյանին մտացածին հոդվածով ազատազրկելու մասին։

Հարցրե՞ց 2004թ․ ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր առաջնորդների և լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին։

Հարցրե՞ց 2005թ․ սահմանադրական փոփոխությունների «ուրվականների» անունը ստացած հանրաքվեի մասին։

Հարցրե՞ց 2006թ․ ընդդիմադիր թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալության և ազատազրկման մասին։

Հարցրե՞ց 2006թ․ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի ձերբակալության և ազատազրկման մասին։

Հարցրե՞ց 2007թ․ ԱԺ ընտրությունների խայտառակ որակի մասին։

Հարցրե՞ց 2007թ․ ստորագրված Մադրիդյան սկզբունքների մասին։

Հարցրե՞ց 2008թ․ մարտի 1-ի սպանդի մասին, որի ժամանակ սպանվեցին 8 խաղաղ ցուցարար և երկու ոստիկան։

Հարցրե՞ց 2008թ․ հարյուրավոր քաղբանտարկյալների մասին։

Հարցրե՞ց իր պաշտոնավարման տարիների արտագաղթած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների, քաղաքական հալածանքների, առեղծվածային մահերի և հետապնդումների մասինՀարցրե՞ց, թե պաշտոնավարման տասը տարիներին քանի գործարար է ունեզրկվել, քանի քաղաքացու սեփականություն է խլել, քանի երևանցի է մնացել առանց սեփական տան․․․

Հարցրե՞ց․․․Հարցրե՞ց․․․Հարցրե՞ց․․․Հարցրե՞ց․․․

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները