«Տղերքի դեռ տարին չի հելել, դուք էս ի՞նչ եք անում. սգացող ծնողին ցույց եք տալիս ձեր ոտքով-ձեռքով էրեխու երջանկությո՞ւնը, ցույց ես տալիս, որ երջանի՞կ եք». Արամ Գևորգյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

«Տղերքի դեռ տարին չի հելել, դուք էս ի՞նչ եք անում. սգացող ծնողին ցույց եք տալիս ձեր ոտքով-ձեռքով էրեխու երջանկությո՞ւնը, ցույց ես տալիս, որ երջանի՞կ եք». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Փառք Աստծո, էս պատերազմում ես մտերիմ մարդ չեմ կորցրել, գերի կամ անհետ կորած բարեկամ չունեմ։ Թվում է, թե ես երջանիկ պետք ա լինեմ, բայց դա այդպես չէ։ Ես ամեն օր լսում ու կարդում եմ տղերքի պատմությունները ու իրենց հարազատների վիշտն արդեն իմ անձնականն ա դարձել։

Քիչ առաջ էլ զոհված տղերքից Էրիկի մորաքրոջ հետ էի հանդիպել։ Երկար պատմեց ու վերհիշեց Էրիկին։

Այդ ժամանակ էր, որ զանգեց Էրիկի զոհված ծառայակից ընկերներից մեկի մայրն ու հեկեկալով պատմում էր երեկվա քեֆ-ուրախության, հրավառության մասին։ Իրենք այդ տարածքում են ապրում, այդ ամենն իր աչքի առաջ էր եղել… Բարձրախոսը միացված էր, ու նա հեկեկալով պատմում էր, թե ոնց էր հրավառության ամեն գմփոցի հետ զոհված տղերքը գալիս աչքի առաջ…

Ես, որ ոչ ներկա էի գտնվել այդ առիթին, ոչ էլ մասնակից էի դրան, ինձ մեղավոր զգացի, չգիտեի ինչ պատասխանել։

Գիտե՞ք ցավը որն է, որ էս ամենը չպետք ա լիներ։ Էս ճոխությունն ու շքեղությունն ընդհանրապես չպետք ա երևար։ Էս սգացող ազգի մեջ դու ցույց ես տալիս, որ երջանի՞կ ես, է ո՞վ չգիտի, է ո՞ւմ ես դա ապացուցում, մի բուռ դարձած ծնողների՞ն…

Չգիտեմ, անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչ որակում տամ էս ամենին։ Ես ինքս ինձ մեղավոր եմ զգում, որովհետև ինքս ինձ համոզել էի ու հավատում էի, որ էսքան ջահել տղու հողը դնելուց հետո հայ մարդը գոնե մի փոքր կզսպի իր ցուցամոլ ցանկությունները։ Պարզվեց՝ չէ…

Տղերքի դեռ տարին չի հելել, տղա կա դեռ քառասունքը դուրս չի եկել, վերջին հաշվով տղա կա, ում մասունքները դեռ չեն գտել, դուք էս քեֆ-ուրախությունը անում եք, որ ո՞ւմ ի՞նչ ապացուցեք։ Որ սգացող ծնողին ցույց տաք ձեր ոտքով-ձեռքով տղու երջանկությո՞ւնը։ Հավատացեք, ոնց պետքն ա ցույց տվեցիք, դեռ մի բան էլ ավել…»:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները