Լիովին համաձայն եմ՝ պատերազմի, տարածքային, մարդկային ահռելի կորուստների եւ ամեն ինչի պատասխանատուն դեռեւս փաստացի գործող իշխանությունն է: Իսկ ո՞վ է 2018թ. մարտ-ապրիլյան պետական հեղաշրջման պատասխանատուն: Կլինի՞՝ մի երկու բերան էլ էդ թեմայով խոսվի: Թե Գյումրիից երեսուն մարդով եւ մի բակապահ Չալոյով Երեւանի Ֆրանսիայի հրապարակ հասած ,,ուսապարկերն,, ինչպե՞ս մի շաբաթվա մեջ կազմալուծեցին ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, դատախազությունը, կաթվածահարեցին Երեւանը, երկրի պետական-քաղաքական համակարգը, հեռուստատեսությունը, մամուլը, սոցիալական մեդիան ենթարկեցրին իրենց քմահաճույքներին: Ինչպե՞ս: