Վարդազարյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2020թ-ին: Ըստ հայտարարագրի վերջինս Երևանի Կենտրոն վարչական շրջանում 3 բնակարն է ունեցել և մեկ առանձնատուն Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, որոնցից առանձնատունն ու մեկ բնակարանը 2019թ-ի ընթացքում վաճառել է:
Վարդազարյանը հայտարարագրել է նաև 130,000 դոլար ավանդ, ռումինական կահույք «Ռենեսանս» 10,000 ԽՍՀՄ ռուբլի արժողությամբ, 2 հատ արվեստի գործ՝ յուրաքանչյուրը 1,000 ԽՍՀՄ ռուբլի արժողությամբ:
Ռուբեն Վարդազարյանը բանկային հաշիվներին հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ ունեցել է 3,940,000 դրամ, 6,871 դոլար, 590 եվրո: Որպես կանխիկ գումար, վերջինս հայտարարագրել է 4,000,000 դրամ և 45,000 դոլար: Բնակարանների վաճառքի դիմաց Վարդազարյանը ստացել է 52,500,000 դրամ և 42,674,000 դրամ, իսկ աշխատավարձի դիմաց 13,119,735 վարձատրություն:
Նա հայտարարագրել է նաև երկու մեքենա AUDI մակնիշի և MG ZS EV 110 KW էլեկտրոմոբիլ:
Վարդազարյանի ծնողները որպես եկամուտ հայտարարագրել են կենսաթոշակը:
Որդին աշխատավարձից վարձատվություն ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից՝ 876,450 դրամ, 10,000 դոլար էլ նվիրատվություն է ստացել մորից:
Վարդազարյանի կինը հայտարարագրել է առանձնատուն Իջևան քաղաքում, աշխատավարձ, որը ստացել է Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանից: