Էտ որ ասում եք՝ նիկոլին ինչի ես այդքան վատ բաներ ասում, թեկուզ սխալա,բայց մարդա,մեղքա, խիղճ եք ուզում արդնացնել, որ գայք խրամատի միջի 18 տարեկան անմեղ, ազնիվ զինվորների աչքերը տեսնեիք, նրանց հոգու ներսում իրենց մոր, սիրած աղջկա,քրոջ,հոր խոր կարոտը տեսնեիք, նրաց կռիվը հայրենիքի և սուրբ հողի համար տեսնեիք, նրաց վերջին շունչը, սառած աչքերը, թփրտացող մարմինը,կտոր֊կտոր եղած մարմնի մասերը տեսնեիք, կհասկանայք Ձեր ինչուների պատասխանները։
Նիկոլը մեղք չի, մեղքը այն տղեքն էին, որոնց համար 3 տարում կառուցեց մարդկային մեծ մսաղացը և վերջումել առանց աչքը թարթելու աղաց անմեղներին իր կառուցած մսաղացում։ Մեղքը այն մայրերը և հայրերն են,ովքեր վշտից ցնդում են արդեն, ովքեր հոգու ցավից չգիտեն ինչ անեն, ովքեր կարոտից խեղդվում են, մեղքը այն կանայքեն,ովքեր կորցրեցին իրենց տղամարդուն, այն աղջիկները,ովքեր կորցրեցին իրենց սիրած տղային,այն քույրերը ովքեր կորցրեցին իրենց թագավոր եղբայներին, այն տատիկները և պապիկները,ովքեր կորցրին իրենց սիրելի թոռնիկներին։ Մեղքը այն տղերքն են, ովքեր մղկտում են վերականգնողականներում իրենց մարմնական և հոգևոր ցավերից։